Հասարակություն

Առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին:

Երկրի ղեկավարը համակարգի պատասխանատուների հետ քննարկմանը հայտարարել է, որ, նախընտրական խոստման համաձայն, ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացում կլինի: Սեպտեմբերի 1-ից բժիշկների աշխատավարձերը կավելանան 30%-ով, բուժքույրերինը՝ 20% -ով, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 15%-ով: Ոլորտի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում կլինի գալիք տարվա հունվարի 1-ից:

«Պետական այս քաղաքականության նպատակն է առողջապահական որակյալ համակարգ ստեղծելն է՝ լավագույն մասնագետներին ներգրավմամբ: Բացի այդ, պետք է արմատախիլ արվեն բոլոր տեսակի արատավոր երևույթները: Հակառակ դեպքում՝ օրինախախտները ենթարկվելու են իրավական խիստ պատասխանատվության: Կառավարությունը հետևողական աշխատանք է ծավալելու այդ ուղղությամբ»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հունվարի 1-ից առողջապահական հիմնական ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ դառնալու են անվճար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա դեմ կիրառվող միջոցների արդյունավետությունը: Առողջապահության համակարգի պատասխանատուները հիմնականում դրական են գնահատել պարետի կայացրած որոշումները և աջակցություն հայտնել դրանց հետևողական իրականացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:

Կարդացեք նաեվ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք. մահացել է 34 մարդ

Irina Abovyan

Ապրիլի 21-ի դրությամբ ՀՀ վերադառնալու համար ունենք գրանցված 1283 ՀՀ քաղաքացի․ Ավետ Ադոնց

Irina Abovyan

Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda Elison-ը. 8 վիրավորներից 2-ը դպրոցականներ են

Irina Abovyan

5 հիվանդություն, որոնք վախենում են սուրճից

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan