Միջազգային

Սերգեյ Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության մասին

Հուլիսի 13-ին ՌԴ ԱԳ նախարրար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ կայքից:

Լավրովը կողմերին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը, ցուցաբերել զսպվածություն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները:

Նշվել է, որ Ռուսաստանը Երևանի ու Բաքվի հետ միջնորդական առաքելությունը կատարում է ինչպես ազգային կարողությունների սահմաններում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Մոսկվան նաև կարևորում է այն, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր անդամ երկրները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրավիճակին գնահատականներ տալիս՝ խուսափելով հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հրահրել լրացուցիչ լարվածության աճ:

Կարդացեք նաեվ

ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը

Irina Abovyan

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 5236-ով. Gazeta

Irina Abovyan

Հարձակում Թել Ավիվի վրա` նոր A120 հրթիռներով

Irina Abovyan

Ադրբեջանական զորքը դուրս եկավ Շուշիից (Տեսանյութ)

Irina Abovyan

Ինչո՞ւ մուսուլմաններն ու հրեաները խոզի միս չեն ուտում. Պատճառն իրականում այլ է

Irina Abovyan

Լաս Վեգասում մահացած են գտել «Մթնշաղի» դերասանին

Irina Abovyan