Հասարակություն

Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել (լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։

Ինչպես հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։

Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։

Կարդացեք նաեվ

Մայր Աթոռի եւ թեմերի միջոցներով 26,5 մլն դրամ արժողությամբ բժշկական պարագաներ են նվիրվել առողջապահական համակարգին

Irina Abovyan

Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

Irina Abovyan

«Դա իրականությանը չի համապատասխանում». Վարդան Պետրոսյան

Irina Abovyan

Մաղադանոսի հրաշագործ հատկությունները

Irina Abovyan

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան դիմակներ կկարի. վանաձորցիները ուզում են ինքնամեկուսանալ

Irina Abovyan

Նիկոլայ, այ էս տեսանյութը նայում ես ու բոլոր տուգանքները զրոյացնում, տուգանում Հայկոյին (տեսանյութ)

Irina Abovyan