Հասարակություն

«Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա

Մինչ մեր հերոսական ոստիկանությունը ասֆալտին ծեփելով ու գետնին քարշ տալով բռնություն է գործադրում խաղաղ ավտոերթ իրականացնող քաղաքացիների հանդեպ, սահմանային լարվածությունը շարունակվում է:
Քիչ առաջ 120 մմ տրամաչափի 3 և 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ է արձակվել սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ` վնասելով տներից մեկը: Խոսեցի Չնարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական ականանետերից վնասվել է տներից մեկի կցակառույցը, ինչպես նաև՝ վնասվել են տներից մեկի պատուհանները, ջարդվել ՝ ապակիները: Ականանետի արձակման պահին տանը եղել են չորս երեխաներն ու մայրը, որոնք, բարեբախտաբար, անվնաս են:
Սահմանապահ գյուղերի բնակիչներն արդեն գիտեն ինչպես առաջին իսկ վտանգի դեպքում պատսպարվել տան նկուղներում և գյուղի ռմբապաստարանում: Այս պահին արդեն Չինարիի բնակիչները դուրս են եկել ռմբապաստարանից, որովհետև գյուղի հրետակոծումը դադարել են:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դիմել եմ եվրոպական կառույցներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, հորդորելով արձագանքել ԵԽ անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին»:

Կարդացեք նաեվ

Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. կան քաղաքացիական վիրավորներ

Irina Abovyan

Եթե Քոչարյանն ու Սերժը հետ եկան,մենք մեզ կվերացնենք. Քաղաքացի

Irina Abovyan

40-ամյա քաղաքացին օդաճնշիչ հրացանով կրակել է մետաղե տարաների ուղղությամբ. գնդակներից մեկը դիպել է ավտոտեխսպասարկման սրահի բակում կանգնած երիտասարդի գլխին

Irina Abovyan

Աղցան՝ «Հարբած հավ». պարզ և համեղ

Irina Abovyan

էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

Irina Abovyan

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանում՝ 937

Irina Abovyan