Միջազգային

Մեհրիբան Ալիևան Աննա Հակոբյանին պատասխանեց հանուն շեհիդների ու հողի «սրբազան պատերազմով»

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի «Ինստագրամի»  պաշտոնական էջում տեղադրված է հրապարակում, որը նվիրված  հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանահայկական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպին։ Ադրբեջանի առաջին տիկնոջ ինտագրամյան էջում, այս իրադարձությունները կոչվում են «Հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի շրջանի ուղղությամբ հայկական կողմի ձեռնարկած սադրանքներ», որոնց արդյունքում  զոհված շեհիդներին էլ նվիրված է հրապարակումը։


« Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի համակերպվի օկուպացման հետ։  Մեր հողը, Հայրենքի համար մեր պայքարը սրբազան են։ Մեր գործն արդար է և Աստված մեզ հետ է։ Թշնամին ստացավ հակահարված, և այդպես կլինի միշտ։ Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի կուռ և ավելի ուժեղ։ Խորին ցավակցոթւյուններս եմ հայտնում շեհիդների հայրերին ու մայրերին։ Ձեր համար այս ծանր ժամանակներում Ադրբեջանի ժողովորդը Ձեզ հետ է։ Թող Ալահը հանգիստ մեր բոլոր շեհիդների հոգիներին հանգստություն տա, իսկ  վիրավոր  զինվորներին՝ շուտափույթ ապաքինում։ Թող Ալահը փրկի և պահպանի Ադրբեջանն ու մեր ժողովրդին», -ասված է Մեհրիբան Ալիևայի խոսքում։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանն ավելի վաղ հանդես էր եկել կոչով, որում ասված էր․«Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Կանայք, մայրերը եւ քույրերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:
Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար:
Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»։

Կարդացեք նաեվ

Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում, առաջնագծում ռազմական նախապատրաստություն է.

Irina Abovyan

Սենց եք ուզում դե ՝ բռնվեք․ Ջախջախիչ հարվածներ ազերներին / ՊՈՒՏԻՆԸ ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ

Irina Abovyan

ԱՐԴՅՈ՞Ք ԹՈւՐՔԻԱՆ ԿՊԱՏԺՎԻ․ ԵՄ-ն Թուրքիայի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Irina Abovyan

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5966 նոր դեպք

Irina Abovyan

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ․ Իլհամ Ալիևը ծանր դրության մեջ է՝ երկու քարի արանքում

Irina Abovyan

ԿՏՐՈւԿ ՇՐՋԱԴԱՐՁ․ Թուրքերը Պուտինին «քցել են»․ Շտապ պետք է գործել․ Ալիեվը զառանցանքի մեջ է

Irina Abovyan