Քաղաքականություն

«Ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից, Մինսկի խմբից, երբ Փաշինյանի տպավորությամբ, ադրբեջանցիները «ՈւԱԶ»-ի հետեւից էին եկել». Էդուարդ Շարմազանով

«Մինչ ՀԱՊԿ-ի սպասվող արձագանքը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը, ինձ այսօր շոկի մեջ գցեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

Եվ, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլ շատերին, ովքեր ուղիղ եթերով հետեւում էին կառավարության նիստին:

Ես չհասկացա`գիտակցվա՞ծ էր, չգիտակցվա՞ծ, բայց երկու տարբերակն էլ խնդրահարույց է մեզ համար, երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարին հարց է տալիս՝ թե իր մոտ տպավորություն ստեղծվեց՝ կարո՞ղ է «ՈւԱԶ»-ի հետեւից էին եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱՊԿ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, երեկ, օրվա տարբեր ժամերին, ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել եւ գնդակոծել են Հայաստանի սահմանները Տավուշի մարզի հատվածում, ինչը շարունակվել է նաեւ այսօր առավոտյան: Օրվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կատարվածի առիթով հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ է կայանալու` կատարվածի առիթով, սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է՝ անորոշ ժամանակով:

Հիշեցնենք նաեւ, որ առավոտյան, կառավարության արտահերթ նիստում, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգություններին անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի անդրադարձը, մասնավորապես, պաշտպանության նախարարին ուղղած հարցադրումը՝ տպավորություն էր, որ ադրբեջանական կողմը երկրորդ անգամ վերադարձել է՝ կեսօրին հայկական դիրքերում թողած «ՈւԱԶ»-ի հետեւից, միանշանակ չի ընկալվել:

«Այսինքն, ինչպե՞ս եղավ, կիրթ Ալիեւը կարո՞ղ էր կրակել մեզ վրա, իրենք «ՈւԱԶ»-ի ետեւից էին եկել, մերո՞նք են կրակել»,- Նիկոլ Փաշինյանի տպավորությունից այսպիսի տպավորություն է ստացել Էդուարդ Շարմազանովը: «Եթե մեր երկրի վարչապետը հստակ չի դատապարտում, իր մոտ տպավորություններ են ստեղծվում, ինքը տպավորություններով է առաջնորդվում, այլ ոչ թե իր հետախուզության, պաշտպանության բանակի, գլխավոր շտաբի, ԱԱԾ-ի, զինվորների եւ սպաների տվյալներով եւ ասում է՝ կարո՞ղ է «ՈւԱԶ»-ի ետեւից էին եկել, հիմնական խնդիրը սա է:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ից սպասվող արձագանքին, միանշանակ՝ պետք է դատապարտեն: Բայց, որքանո՞վ միջազգային հանրությունը կդատապարտի, եթե մեր երկրի վարչապետն է կամ ու կացի մեջ, տպավորություններով արտահայտվում՝ այ սա հարց է»:

Կարդացեք նաեվ

ՀՀԿ-ի խոսելու ժամանակը. Շարմազանովը բացում է փակագծեր (video)

Irina Abovyan

ԱՎԵԼԻ ԲԱՐԴ, ՔԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈւՄ ԷԻՆՔ․ Հայաստանը մուրճի ու սալի արանքում․ Արցախը Պուտինի ու Բայդենի միջև

Irina Abovyan

Բայդենը և Մակրոնը համաձայնել են միասին լուծել Իրանի միջուկային խնդիրը

Irina Abovyan

Այ դեբիլներ…Գևորգ Պետրոսյանի արձագանքը մարդկանց ապօրինաբար բերման ենթարկելու փաստերին

Irina Abovyan

ԿԵՑՑԵՆ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ և ՆԱԽԱԳԱՀԸ. ՀԱՆԴԻՊԵՑԻՆ և ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑԻՆ, ՈՐԸ ՑՆՑԵՑ ԵՐԿԻՐԸ !

Irina Abovyan

Wargonzo. Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան

Irina Abovyan