Խոհանոց

Շոկոլադե նրբաբլիթներ բանանով և ընկույզով

Ներկայացնում ենք շոկոլադե նրբանլիթների բաղադրատոմս, որոնք համեղ կստացվեն թե լցոնված վիճակում, թե առանց դրա։

Նրբաբլիթները ստավնում են բարակ՝ շոկոլադի թեթև համով։

Որպես լցոնվացք կարելի է օգտագործել ցանկացած միրգ և ընկուզեղեն։

Նշված չափաբաժնով բաղադրիչներից կղտացվի մոտ 10-15 նշբաբլիթ՝ 20 սմ տրամագծով։

Բաղադրիչներ․

Խմորը․

– Ձու՝ 2 հատ
– Շաքարավազ՝ 50 գր
– Կաթ՝ 500 մլ
– Կակաոյի փոշի՝ 20 գր
– Ալյուր՝ 100-130 գր
– Աղ՝ ¼ թեյի գդալ
– Բուսական յուղ՝ 3 ճաշի գդալ

Ինչպես նաև․

– 2-3 բանան
– 100 գր ընկույզ
– 100 գր շոկոլադ։

Պատրաստման եղանակը․

– Ձուն լավ հարել աղի հետ միասին, ավելացնել շաքարավազը՝ կրկին լավ հարել։

– Ավելացնել կակաոյի փոշին, զգուշությամբ խառնել:

– Ավելացնել կաթը և հարիչի ամենացածր արագությամբ խառնել

– Ավելացնել ալյուրը, խառնել, ավելացնել բուսական յուղը և կրկին խառնել:

Տաքացնել թավան, փոքր-ինչ կարագ քսել: Մեջտեղը լցնել խմորը, պտտացնել թավան, որպեսզի խմորը հավասարապես բաշխվի: Ներքևի հատվածը տապակվելուց հետո անհրաժեշտ է շրջել և տապակել մյուս կողմից:

Շոկոլադը մանրացնել, դնել ջրային բաղնիքի վրա և հալեցնել: Մանրացնել ընկույզը, բանանները մանր կտրատել և խառնել ընկույզի հետ: Նրբաբլիթի մեջտեղում տեղադրել լցոնը: Ծայրերը շրջել դեպի կենտրոն, փաթաթել և վրան հալացրած շոկոլադ լցնել:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Լոբով ու կարտոֆիլով բելոռուսական ուտեստ

Irina Abovyan

Իսպանական աղցան շամպինիոնով

Irina Abovyan

Պանրային լոշիկ՝ հավով և բուլղարական պղպեղով. համեղ նախաճաշ

Irina Abovyan

3 Նոր Ամանորյա Աղցաններ 2021․ Հեշտ, Արագ և Շատ Համեղ

Irina Abovyan

Տոնական 4 աղցանի բաղադրատոմս, որոնք շատ սիրված են և ունեն շատ պարզ պատրաստման եղանակ

Irina Abovyan

Սմբուկի օգտակար և բուժիչ հատկությունները

Irina Abovyan