Հասարակություն

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին

Ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ

Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր:

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:

Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:

Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:

Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար:

Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք:
#Womenforpeace
#Կանայքհանունխաղաղության
#Womenareinspiring
#Womensmotivation
#Womenempowerment

Կարդացեք նաեվ

Մեռնեմ ջանիդ, դու չմտածես՝ ինչքան էլ խաբեն, մենք քեզ ազգովի հավատում և սպասում ենք․ Ազգովի աղոթում ենք

Irina Abovyan

Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

Irina Abovyan

Ադրբեջանում Արցախի եւ ՀՀ տարածքների սահմանազատումը լավ չեն հասկանում կարծես. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

ԹՈՓ 5 ամենամեծամիտ Կենդանակերպի նշանները

Irina Abovyan

ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք առաջ գնալու տեղ ունենք, հետ գնալու չունենք»

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Irina Abovyan