Հասարակություն

75-հոգանոց անձնակազմը ինքնամեկուսացվել է աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ

Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով  աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: 

Որոշումը կայացվել է համատեղ՝ առողջապահության նախարարության, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ 

Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ:

Երկրի օդային երթեւեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական  մասնագետների անհրաժեշտ նվազագույն  75-հոգանոց անձնակազմը:

Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ: 

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում:

Կարդացեք նաեվ

Արագ պատրաստվող շատ համեղ բուլկի

Irina Abovyan

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին

Irina Abovyan

Արհեստական ինտելեկտը սովորել է ճանաչել մկների հույզերը դեմքի արտահայտությամբ

Irina Abovyan

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը

Irina Abovyan

Ոչ թե ցավալի փոխզիջում, այլ պանծալի հաղթանակ․ Մարինա Պողոսյան

Irina Abovyan

Հայ գողերի փոթորիկը Մոսկվայում. թուրքերի հերը անիծել են Կատաղի Ցունամի

Irina Abovyan