Քաղաքականություն

Ռուսաստանում ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը

ՌԴ-ից ՀՀ ոստիկանությանը տեղեկացրել են, որ ձերբակալել են Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ին ասել է, որ հայկական կողմը կնախաձեռնի Վահագն Հարությունյանին արտահանձնելու գործընթաց։

Վահագն Հարությունյանը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու համար:

Ըստ Հատուկ քննչական ծառայության Վահագն Հարությունյանը, 2007-2011 թթ․, զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

2018-ի դեկտեմբերի վերջին ՀՔԾ-ն լրացրեց Վահագն Հարությունյանի մեղադրանքը․ ավելացավ նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքը։ Հարությունյանը հեռախոսով հայտարարել էր, թե մեղադրանքը «չի ընդունում»։

Կարդացեք նաեվ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը. մետաղե ջարդոնի վերածված Mercedes-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Կարևոր պայմանագրեր. ինչ պարտավորություններ ունի ՌԴ-ն Հայաստանի հանդեպ

Irina Abovyan

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Irina Abovyan

Տա աստված, որ շոգերը շուտ գան, դեղամիջոցներն ու վակցինաները շուտ գտնվեն, բայց պետք է պատրաստ լինել վատագույնին. Հրանտ Բագրատյան

Irina Abovyan

Նիկոլի Կոշտ արձագանքը։ Վիտոն խառնում է Ալիքները

Irina Abovyan

Ադրբեջանը 1-2 շաբաթից զինադադար է խնդրելու․ «գյորբագյոռ» օպերացիան արդյունք է ունենալու

Irina Abovyan