Հասարակություն

Եղանակային անբարենպաստ պայմանների և կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ կուտակումներ կան հայ-վրացական սահմանին

Լարսում գոյացած բեռնատարների հերթերը պայմանավորված են եղանակային պայմանների և կորոնավիրուսի տարածման վտանգի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպանության խոսնակ Հարություն Հայրապետյանը՝ անդրադառնալով վարորդների բողոքներին, թե սահմանին թուրքական, վրացական մեքենաներին թողնում են անցնեն, իսկ հայկական պետհամարանիշներով մեքենաներին՝ ոչ:

Հայրապետյանը պարզաբանեց, որ ճանապարհի տարբեր հատվածներում կանգնացնում են բեռնատար մենաբնակներին, որ չգնան վրաց-ռուսական սահման և այնտեղ մեծ հերթեր չկուտակվեն: «Նրանք անցնում են ու հերթով տարբեր հատվածներից բաց են թողնում: Իսկ հերթը կապված է  եղանակային պայմանների և կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, սահմանին ռուսական կողմը ախտահարում է շատ ավելի մանրակրկիտ, այսինքն` դանդաղ է հերթն առաջ գնում, դրա համար են մարդիկ այդ հատվածներում կանգնում»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով, որ նշվում է, թե  շրջանցիկ ճանապարհին թուրքական, ռուսական կամ վրացական մեքենաներ են անցնում, ընդհանարապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև շրջանցիկ ճանապարհը երկու ուղղություն ունի, մեկ ուղղությունը տանում է Ռուսաստան, մյուսը՝ դեպի Բաթում:  «Բաց են թողնում Բաթումի գնացողներին, որոնք որ տանում են նավով տեղափոխեն իրենց ապրանքները: Հիպոթետիկ, եթե վերցնենք տարբերակ է, որ վարորդն ասի գնում եմ Բաթում ու թողնեն, բայց դա էլ հնարավոր չէ, որովհետև ճանապարհը, որ կիսվում է և արդեն պետք է սկսվի ռուսականը այդտեղ էլ են կանգնացնում ու չեն թողնում անցնեն: Այսինքն՝ եթե այդ հատվածն անցավ թուրքական մեքենա, միևնույնն է հինգ կմ այն կողմ իրեն չեն թողնելու»,- ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ Բաթումի ճանապարհով մի տեղ չէ, որ պահել են բեռնատարներին, մինչև ռուսական սահման վեց կետում պահել են: «Մի կետն անցնի մյուս կետում են պահելու, բացի այդ տուգանք կլինի, այնպես որ ոչ ոք նման բան չի կարող անել»,- նշեց նա:

Կարդացեք նաեվ

Կենտրոնի սրճարնները մարդաշատ են այս օրերին. Տեսանյութ

Irina Abovyan

Իսպանիայի առաջնությունը հնարավոր է` շարունակվի Կանարյան կղզիներում

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի անորոշ ժամանակով հետաձգվել է

Irina Abovyan

Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին

Irina Abovyan

Անձին վտանգի մեջ թողնելու համար տուգանք է նախատեսված

Irina Abovyan

Տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից. Աննա Հակոբյան

Irina Abovyan