Քաղաքականություն

Կայացվել են մի շարք որոշումներ. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը:
Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց հետո պատշաճ կազմակերպելու համար:

Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար:
Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:

Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:
Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար:

Կայացվել են այլ որոշումներ:

Հ.Գ. այս հավաքից առաջ բոլորի ջերմությունը ստուգվել էր, ձեռքերը ախտահանել էին »:

Կարդացեք նաեվ

ժամանակն է հաջորդ քայլն անելու. Արամ Սարգսյան

Irina Abovyan

Պետք է հակառակորդին հյուծել ու միանգամից գնալ Արցախի ճանաչման․ ուժեղին չեն դատում՝ աշխարհին հասկանալի կլինի Հայաստանի քայլը

Irina Abovyan

Հուլիսի 2-րդ կեսին կիրականանան այս նշանի բոլոր ցանկությունները

Irina Abovyan

Կիլլեր Էրդողանի համար! Պարսիկների սարսափելի արյունահեղ վճիռը

Irina Abovyan

Վարչապետի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովներում․ ուղիղ (տեսանյութ)

Irina Abovyan

Պն-ն Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին

Irina Abovyan