Հասարակություն

Որոշում է կայացվել փակել Դալմա Գարդեն մոլը


«Սիրելի հաճախորդներ ու գործընկերներ,

Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։
Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։

Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։

Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության:
Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,-նշված է առևտրի կենտրոնի հայտարարության մեջ։

Կարդացեք նաեվ

Կինը ոսկեղենը տվել էր ծանոթին, ապա բեմականացրել կողոպուտ և բնակարանային գողություն

Irina Abovyan

Շատ համեղ ու նրբահամ շոկոլադե տորթ բալի միջուկով

Irina Abovyan

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են

Irina Abovyan

Չի կարելի նստել ոտքը ոտքին գցած, ահա թե ինչու

Irina Abovyan

Ինֆարկտի առաջացմանը նպաստող գործոններն ու 6 ատիպիկ ախտանշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Irina Abovyan

Տեսանյութ.Ինչպես են մեր քաջերը շան նման սատկացնում ազերի հրոսակներին

Irina Abovyan