Հասարակություն

Կրիշտիանու Ռոնալդուն` Պորտուգալիայում գործող իր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների. կորոնավիրուսով վարակվածները կբուժվեն անվճար

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գործող իր բոլոր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների, որտեղ կբուժվեն COVID-19 կորոնավիրուսով վարակված մարդիկ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն: Ըստ աղբյուրի պորտուգալացին նաեւ կվճարի բոլոր բժիշկներին եւ մյուս աշխատակիցներին:

Այսպիսով, Պորտուգալիայում CR7 PESTANA հյուրանոցների ցանցը կվերածվի հիվանդանոցների, որտեղ անվճար բուժվելու հնարավորություն կստանան հազարավորները, ովքեր վարակված են մեր ժամանակների ժանտախտով:
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն դեռեւս հարազատ Մադեյրայում է ու շարունակում է կարանտինը, որը սկսել էր իր թիմակից Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո:

Հիշեցնենք նաեւ, որ պորտուգալացին օրեր առաջ հայտարարություն էր տարածել` կապված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ. «Կարեւորն այն է, որ հետեւենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին եւ կառավարվող մարմիններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։ Մարդկային կյանքի պահպանումը ամեն ինչից է վեր»,- գրել էր Ռոնալդուն իր պաշտոնական էջում:

Կարդացեք նաեվ

Հայկական անուններ. Հայ տղաների և աղջիկների հայտնի անուններ: Դրանց ծագումն ու նշանակությունը

Irina Abovyan

Ինչպես Սուրբ Զատիկին զարդարել տունը (ֆոտո)

Irina Abovyan

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Irina Abovyan

Փոփոխություններ նախադպրոցական տարիքային խմբերում․ 3 տարեկանի փոխարեն՝ սկսած 0 տարեկանից

Irina Abovyan

Քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է Covid-19

Irina Abovyan

Հայհոյանք է հնչել. Գողական աշխարհում հանգիստ չէ

Irina Abovyan