Հասարակություն

«Երեւան Մոլը» ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը. կգործի միայն Քարֆուրը


Հետեւելով կորոնավիրուսի մասին պաշտոնական տեղեկատվությանը, ինչպես նաեւ կարեւորելով հանրային առողջության պահպանումը՝ «Երեւան Մոլը» որոշում է կայացրել մարտի 16-ից 23-ը ժամակավորապես փակվելու մասին։

«Մեզ համար առաջնային եւ բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների եւ վարձակալների անվտանգությունն ու առողջությունը: Կոչ ենք անում հանրային այլ վայրերին եւս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար»,- ասել է «Երեւան Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

Չեն գործելու նաեւ «Երեւան Մոլի» կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը եւ «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։
Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։

Ինչպես նշված է մոլի տարածած հաղորդագրությունում՝ այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաեւ իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը եւ հատուկ հոգածության միջոցներ կձեռնարկվեն նաեւ այդ ուղղությամբ։

«Երեւան Մոլի» վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Կարդացեք նաեվ

Շոկային ինֆորմացիա. Ապրիլյանից երկու գերի զինվոր ունենք ադրբեջանում, որոնց իրենց հարազատները չիմանալով հողին են հանձնել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

50 տարեց շահառուի տաք ճաշը համաճարակի այս օրերին կամավորները տանում են նրանց տները

Irina Abovyan

Հարևանս ինչ-ինչ պատճառներով հողի մեջ բանան և ձու էր թաղում. այն ինչ կատարվեց հետո զարմացրեց ինձ

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է 2132 նոր դեպք, 32 մահ

Irina Abovyan

Որքա՞ն գումար է փոխանցվել կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին

Irina Abovyan

ՙՙԵզզի նման գլուխը հաստացրելա,կանդալա հագնում?՚՚ Բացառիկ կադրեր,օրենքով գող Պզոյի ձերբակալումից

Irina Abovyan