Հասարակություն

Վիրուսաբանը տվել է կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ չվարակվել կորոնավիրուսով՝ պանդեմիայի ժամանակ

ժիշկ Ջեյմս Ռոբը տվել է կարևոր խորհուրդներ, ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ։ Նա ունի 50 տարվա աշխատանքային փորձ մոլեկուլյար պաթոլոգիայի, վիրուսաբանության և գենետիկայի ոլորտում։

Ջեյմս Ռոբը հրապարակել է բաց նամակ, «Ի՞նչ եմ ես անում, երբ մոտենում է կորոնավիրուս պանդեմիա «COVID-19»-ը»․

«Սիրելի՛ կոլեգաներ, շատերդ կհիշեք, երբ ես Կալիֆորնիայի համալսարանի պաթոլոգիայի պրոֆեսոր էի Սան-Դիեգոյում, ես առաջիններից էի, ով աշխատեց կորոնավիրուսի վրա (1970 թ․)։ Ես առաջիններից էի, որ ցուցադրեցի գեների քանակությունը, որը պարունակում է վիրուսը։

Ահա թե ինչ եմ անում ես։ Անվտանգության կանոններ, որոնք կիրառել եմ և կիրառելու եմ։

1․ Ո՛չ մի ձեռք սեղմում։

2․ Լույսի վարդակներին, վերելակի կոճակներին և այլնին դիպչելու համար օգտագործեք ձեր բռունցքը, կամ օգտագործեք մեկ անգամյա ձեռնոցներ։

3․ Դռները բացեք բռունցքով կամ կոնքով։ Մ՛ի բռնեք բռնակներից, հատկապես հասարակական պետքարաններից օգտվելիս։

4․ Օգտագործե՛ք հակաբակտերիալ անձեռոցիկներ։

5․ Լվացե՛ք ձեռքերը օճառով 10-20 վրկ․ կամ օգտագործեք 60% սպիրտ պարունակող ալկոգել ցանկացած տեղից վերադառնալուց հետո։

6․ Ձեզ մոտ ունեցեք ախտահանիչ հեղուկ կամ անձեռոցիկներ։

7․ Եթե հազում կամ փռշտում եք, այդ ամենը արեք միանգամյա օգտագործման անձեռոցիկի վրա և թափեք այն։

Կարևոր նշանառումներ․ 

— Այս վիրուսը տարածվում է մեծ կաթիլներով հազի կամ փռշտոցի ժամանակ։ Մաքուր օդը չի վարակում։

— Բոլոր մակերևույթները պահպանում են բացիլը մի քանի օր (մոտ 1 շաբաթ)։

— Բացիլը կարող է գտնվել որևէ մակերևույթի վրա, բայց դուք չվարակվեք, եթե ձեր անպաշտպան դեմքի մոտ չեն հազացել կամ չեն փռշտացել։

— Այս բացիլը ունի թոքերը վնասելու հակվածություն։ Միակ վարակվելու հավանականությունը քթով կամ բերանով ձեր ձեռքերի միջոցով է, վարակակիր մարդու հետ շփումից։

Պետք է՝

1․ Ունենալ բավարար քանակությամբ միանգամյա օգտագործման ձեռնոցներ։

2․ Ունենալ դիմակներ։

3․ Ունենալ ախտահանիչներ։

Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ կհաղթահարենք այս վիրուսը։ Բայց այս տարի դեռ ոչ մի դեղորայք և վակցինա չի լինի, որը կկարողանա պայքարել վիրուսի դեմ։ Ես կարծում եմ, որ այս անձնական մտքերը օգտակար կլինեն։

Բոլորին մաղթում եմ հաջողություն։

Ջեյմս Ռոբ»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Arorya24.ru կայքը

Կարդացեք նաեվ

Ահա այսպես հասունանում է զինվորի ելակը։ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ հրապարակեց։

Irina Abovyan

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները

Irina Abovyan

Հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնանք. այսինքն բուժման վերցնենք նրանց, որոնք շանս ունեն փրկվելու. նախարար

Irina Abovyan

Ասացին՝ «գնա տուն, գիշերը շնչահեղձություն կսկսվի՝ գնա հիվանդանոց»․ կորոնավիրուսով վարակված հղի կին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Հակառակորդի կրակոցից մահացած Սմբատ Գաբրիելյանը 6 ամսից պետք է զորացրվեր (ֆոտո)

Irina Abovyan

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Irina Abovyan