Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. Lexus-ով վթարի է ենթարկվել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը. վերջինիս ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Օպերատիվորեն ժամանեկ են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորութմամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/15/1149829/

Կարդացեք նաեվ

Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հոպա՛ր, խնդրում եմ, ինձ էլ տար». Մալաթիայի ջոկատը մեկնեց առաջնագիծ

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Էջմիածնում. Jaguar-ը բախվել է ՎԱԶ 2109-ին, այնուհետև ծառերին ու էլեկտրասյանը և տապալել դրանք. Jaguar-ը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է, բայց այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Խունկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն. նոր ուսումնասիրությունները ցնցել են բժիշկներին

Irina Abovyan

«Դավայ, իջար». քաշքշոց եւ վիճաբանություն թիվ 35 երթուղայինում

Irina Abovyan