Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում. կրկնակի վրաերթի ենթարկված 62-ամյա կինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Արայիկ Փ.-ն, իր վարած Nissan մակնիշի 36 GU 664 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ Բեկի փողոցի թիվ 1 հասցեի թիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Աննման Փ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Երևանի բնակիչ, 28-ամյա Սուրեն Զ.-ն, իր վարած Ford մակնիշի 50 TL 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վրաերթ կատարած Nissan-ի հետնամասին, որն էլ բախումից առաջ է ընթացել և կրկին վրաերթի է ենթարկել հետիոտն Աննման Խ.-ին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, ինչից հետո օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Վ. Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենաներն էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ֆոտոռեպորտաժ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/14/1149822/

Կարդացեք նաեվ

Երկու ճգնաժամային փուլ ամեն զույգի կյանքում

Irina Abovyan

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Կորոնավիրուսային հիվանդության պատճառով Երևանում հղի կին է մահացել

Irina Abovyan

ԽԱՂԱՂ ԳԻՇԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Irina Abovyan

Թշնամին հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, մի քանի արկ ընկել է Իրանի տարածք

Irina Abovyan