Կորոնավիրուսից բուժված Հայաստանի քաղաքացին գրառում է կատարել.
Մոտ երկու շաբաթ առաջ (Covid-19) վիրուսը փորձեց վնասել ինձ, ընտանիքս և իմ մի քանի ընկերներին: Ինչ խոսք, ծանր շաբաթներ էին, բայց բարեբախտաբար հիմա ամեն բան անցյալում է և ես որոշեցի Ձեզ հետ կիսվել իմ փորձառությունով… կան աղբյուրներ որոնք տեղեկացնում են մեզ, որ կառավարությունը բան չի անում, կամ թաքցվում է իրականությունը հանրությունից:
Իրականում դա այդպես չէ… արվում է մաքսիմալը, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը…. նաև կան մարդիկ` բժիշկներ, անգրագետներ, (ցավոք սրտի) նախկին իշխանավորներ, ովքեր փորձում են խուճապ ստեղծելով, կառավարությանը փնովելով ալիբի հավաքել՝ չմտածելով դրա հետևանքների մասին: Ես, որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ հաստատել որ Արսեն Թորոսյանը արել է և անում է ամեն բան համաճարակի տարածումը կանխելու համար:
Համենայնդեպս պետք է լինել զգոն, և չտրվել կեղծ ինֆորմացիային: Անհրաժեշտ է ուղղակի պահպանել առողջապահության նախարարության հորդորները և խուճապի չմատնվել, մի որոշ ժամանակ անցկացնել տանը, սիրելիների հետ:))))
Հ.Գ. ծանր ժամանակներում հասկանում ես թե ով է քո իրական ընկերը, և թե ով է…
Առողջություն բոլորիս!!!