Քաղաքականություն

Փաշինյանի մասնակցությունն Արցախի նախագահական ընտրություններին


Մարտի 31-ին Արցախում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։ Այս ընտրությունների ելքն այնքանով է կարևոր, որ տեղի են ունենում Հայաստանում իշխանափոխությունից մոտ երկու տարի անց, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս իր հակակրանքը ներկայիս նախագահի և այն ուժերի ու նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հեղափոխությունից հետո «չգունափոխվեցին» և չուրացան իրենց անցյալը՝ չընդունելով Փաշինյանի և նրան հետևում կանգնած ուժերի խաղի կանոնները։ Բացի այդ՝ Արցախի նախագահական ընտրությունների նկատմամբ մեծ է տարածաշրջանային և խոշոր տերությունների ուշադրությունը, որոնք շահեր ունեն Մեծ Մերձավոր Արևելքում և հատկապես նրա մաս կազմող Հարավային Կովկասում, քանի որ որոշ թեկնածուներ քողարկված կամ բացահայտ համագործակցում են աշխարհի տարբեր մասերում «գունավոր հեղափոխությունների» կնքահայր հայտնի Ջորջ Սորոսի և նրա կողմից հովանավորվող ու իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումը չթաքցնող ՀԿ-ների հետ։

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայց են ներկայացրել բազմաթիվ թեկնածուներ, բայց ես կանդրադառնամ մի քանի թեկնածուների, որոնք ընտրվելու ավելի մեծ շանսեր ունեն, և նրանց հովանավորներին։

Արցախի նախագահական ընտրություններում Փաշինյանը և նրա թիկունքում կանգնած ուժերը ներկայանում են «հիբրիդային» ձևաչափով՝ երկու թեկնածուներով՝ Արայիկ Հարությունյանով և Մասիս Մայիլյանով։

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հայաստանում իշխանափոխությունից հետո շատ արագ կողմնորոշվելով, սկսեց Փաշինյանին աջակցող հայտարարություններով հանդես գալ՝ ընդունելով վերջինիս խաղի կանոները և հասկացնելով Հայաստանի թավշյա իշխանություններին, որ նրանք կարող են իր վրա հույս դնել Արցախյան հակամարտության բանակցությունների ժամանակ, եթե նա մարտի 31-ի ընտրություններում հաղթանակ տանի։

Սակայն Փաշինյանի նախընտրելի թեկնածուն, որքան կարելի է հասկանալ, Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն է, ով, ըստ ԶԼՄ-ների, իրեն աջակցող Արցախի նախկին ՊՆ ղեկավար Սամվել Բաբայանի հետ հայտարարվել են պերսոնա նոն գրատա Ռուսաստանում, քանի որ համարվում են Ջորջ Սորոսի հիմնադրամից սնվողներ, որոնք պարտավորվում են հետագայում լոկալ առումով թուլացնել Ռուսաստանի դիրքերն Արցախում, իսկ գլոբալ առումով՝ դուրս մղել Մոսկվային Հարավային Կովկասից։

Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Փաշինյանը երկու թեկնածուներով մասնակցում Արցախի նախագահական ընտրություններին։

Պատճառը Փաշինյանին խիստ քննադատությունների ենթարկող գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է, ով ևս իր թեկնածութնունն է առաջադրել Արցախի նախագահական ընտրություններում, վայելում է արցախցիների որոշ մասի աջակցությունը՝ դրանով գլխացավանք ստեղծելով Փաշինյանի համար։

Հայաստանի իշխանությունները Արցախի նախագահական ընտրություններում առաջնորդվում են երկու պլանով՝ «Ա» և «Բ»։

Ըստ պլան «Ա»-ի, որը Փաշինյանի համար ամենանախընտրելին է, առաջին փուլով նախագահ կընտրվի կամ Մասիս Մայիլյանը (ավելի նախընտրելի է), կամ էլ Արայիկ Հարությունյանը։ Այսպիսով, Փաշինյանը կավարտի Արցախի «սեփականաշնորհումն» իր բոլոր հետևանքներով։

Ըստ պլան «Բ»-ի, եթե նախագահական ընտրություններն Արցախում չավարտվեն առաջին փուլով, ապա Փաշինյանի համար նախընտրելի կլինի, որ երկրորդ փուլ անցնեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը՝ երրորդ տեղում՝ ընտրապայքարից դուրս թողնելով Վիտալի Բալասանյանին, ու այդպիսով երկրորդ փուլում պայքարը կընթանա փաշինյանամետ երկու թեկնածուների միջև։ Հենց սրանով էլ պայմանավորված է երկու թեկնածուներով Արցախի նախագահական ընտրություններում մասնակցելու Փաշինյանի քայլը։

Սակայն Փաշինյանի համար կա մի մեծ խնդիր, որը նա կամ հաշվի չի առել, կամ էլ փորձում է անտեսել. դա Ռուսաստանի և Իրանի արձագանքն է։ Ռուսաստանը, որից շատ բան է կախված Արցախյան հակամարտության լուծման բանակցություններում, եթե իրականությանը համապատասխանում են լուրերը, որ փաշինյանամետ թեկնածու Մայիլյանին և նրան սատարող Սամվել Բաբայանին արգելել է մուտք գործել ՌԴ տարածք, արդեն մեսիջ է հղում Ստեփանակերտին և Երևանին, թե ինչ վերաբերմունք ունի այդ անձանց նկատմամբ՝ իր բոլոր հետևանքներով։

Իրանի պարագայում ավելի բարդ է։ Թեհրանում ցույց են տալիս, որ շատ հանգիստ են վերաբերվում Փաշինյանի «սորոսասիրությանը»։ Համոզված եմ, որ նույնը չի կարելի ասել չճանաչված Արցախի պարագայում, որի հետ Իրանն ունի 135 կիլոմետր երկարությամբ սահման։ Բոլորի համար պարզ է, որ Թեհրանի համար անընդունելի է ապագայում այդտեղ տեսնել ինչ-որ հակաիրանական կողմնորոշում ունեցող երկրների խաղաղապահ ուժերի։

Հ.Գ. Փաշինյանն արցախյան նախագահական ընտրություններում տանում է իր լոկալ և պրիմիտիվ խաղը՝ մտածելով, որ իր թիկունքին կանգնած ուժերի միջոցով այն կպարտադրի Մոսկվային և Թեհրանին, սակայն գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսներում, որոնց մեջ Փաշինյանը փորձում է ներքաշվել, դրանք ոչ միայն չեն անցնում, այլև մեծ վտանգներ են ներկայացնում։

Կարդացեք նաեվ

Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ «Այսօր տրանսգենդերն ավելի պաշտպանված են, քան հոգևորականները». Մենուա Հարությունյան

Irina Abovyan

Քոչարյանի Կիլերին Բերեցին Հայաստան․ Նա շատ բան գիտի նրա մասին

Irina Abovyan

ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՔ Ա՛Յ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ․․․ բոլոր ԺՈՒԼԻԿՆԵՐԻ դեմքերը կպատռվեն․ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼ․

Irina Abovyan

Փաշինյան, երերում ես, դողում ես, ինչի՞, տնտեսական հեղափոխությունն արեցիր, մրսեցի՞ր… Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

«ՀՀ-ն կարող է ոչնչացնել Ադրբեջանի բոլոր կենսական կոմունիկացիաները». Արմեն Բաղդասարյան

Irina Abovyan