Հասարակություն

«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին»․ 2 ամիս Չինաստանում կարանտինի մեջ եղած հայուհին կիսվում է ինֆորմացիայով



Հ.Գ. Լավ երկար ա ստացվել, ով ուզում ա կարդալ, հարմար տեղավորվեք:

Ուրեմն՝ հունվարի 21-ի վաղ առավոտյան չինացի ընկերներիցս մեկը ինձ գրեց, որ երկրում լուրջ համաճարակային վիճակ ա, տնից դուրս չգանք, զգոն լինենք։ Առաջին մի քանի օրը սարսափելի պանիկա էր մոտս, որովհետև Սոֆիս նախորդ գիշերվանից ջերմում էր։ Հիվանդանոցում աշխատող մեր մյուս ընկերն ասաց` հանկարծ չբերեք հիվանդանոց երեխուն, լիքը մարդ կա՝ բոլորը հիվանդ։ Մի խոսքով՝ էլ չպատմեմ, թե ինչ ապրումներ ու վախեր ենք ունեցել մոտ մի շաբաթ, մինչև ձագս առողջացավ (ատամիկ էր հանում): Ու մենք որոշեցինք համընդհանուր կարանտինի մեջ ինքնամեկուսանալ տանը։ Արդեն մոտ 2 ամիս բացարձակ տնից դուրս չենք եկել երեխեքն ու ես, Հայկն էլ՝ շաբաթը մի քանի անգամ` սնունդ առնելու, ու տուն անմիջապես: Հա, անտանելի դժվար էր, անտանելի հոգնեցնող թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, ու օրական տասնյակ մեսիջներին, թե ոնց ենք դիմանում, միակ պատասխանս էր` դրական ենք տրամադրված, պանիկայի մեջ չենք, անում ենք էն ամենը, ինչ մեզ հրահանգվում ա մասնագետների կողմից ու վերջ։

Ընկերներ, սիրելիներ, հարգելիներս, ծանոթներ, անծանոթներ, մի խոսքով`ժողովուրդ ջա՜ն, միակ բանը, որ էսօր կփրկի Հայաստանը, ամեն անհատի կողմից սեփական էգոյին զուգահեռ սոցիալական պատասխանատվության մակարդակը բարձր պահելն ա։ Ի՞նչ ա նշանակում կարանտինի երկրից գալ, ունենալ բոլոր ախտանշանները, չգնալ բժշկի՝ ասելով․ «Հո տղուս նշանդրեքը հարամ չե՞մ անելու»։ Կատարյալ էգոիզմ ու անգրագիտություն տվյալ կնոջ կողմից, ինչը, Աստված չանի, բայց կարա դառնա ՀՀ-ում համաճարակի սկիզբ…

Հիմա ստորև կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին էս երկու ամսվա ընթացքում, իրազեկվածությունը հազարապատիկ ավելի ուժեղ զենք ա, քան բժշկական դիմակը:

Եվ այսպես.

  • Տվյալ վիրուսը (Covid-19) ապրում ա մետաղական մակերեսի վրա 6-12 ժամ, կտորի, հագուստի վրա` 6-9 ժամ, հեռախոսի եւ ցանկացած սենսորային էկրանի վրա` 94 ժամ` 4օր, հետևաբար դրսում ցանկացած մետաղական մակերեսի աշխատեք դիպչել անձեռոցիկով, մարդկանցից քայլել որոշակի հեռավորության վրա, ամեն տուն մտնելիս հեռախոսն ախտահանել ալկոհոլով։
    Լվացվելու ու ձեռքերի հիգիենայի մասին չեմ խոսում, օրական 100,000 անգամ ասվում ա։
  • Հազալիս ու փշտալիս բերանը փակել միայն անձեռոցիկով, հատկապես երբ հասարակական վայրում եք: Ձեռքով կամ արմունկով փակելը գրեթե անարդյունք ա:
  • Ունեցեք ձեր ջրի տարան (շիշ, թերմոս), եւ այն թող լինի ձեզնից անբաժան։ Հեռախոսի պես խմեք ջուր ամեն 10-15 րոպեն մեկ։
  • Օրը մեկ կամ երկու անգամ աղաջրով ողողեք կոկորդը։ Էստեղի բժիշկները պնդում են, որ եթե անգամ վիրուսը նոր ա մտել օրգանիզմ ու դեռ կոկորդում ա, աղաջուրը ոչնչացնում է այն:
  • Դեղատներում չկա ալկոգել, ոչինչ, սովորական օղին ավելի լավ ա ախտահանում, իսկ տանը եղած ժամանակ լավագույնը օճառն ու ջուրն են:
  • Վիրուսը մահացու ելք ա ունենում հիմնականում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչն էլ վտանգավոր ա հայերի համար, ազգս շատ անառողջ ա, ցավոք։
  • Հիմա՝ ամենակարևորի մասին. կոնկրետ դեղամիջոց չկա, պատվաստանյութ չկա, բոլոր բժիշկները միաբերան հորդորում են` աշխատեք ձեր իմունիտետը բարձր պահել: Ինչպե՞ս։ Սննդի հիմնական մասը թող լինի ոչ թե շաուրման, այլ միրգն ու բանջարեղենը, թարմ: Ի՞նչն է թուլացնում իմունիտետը. սթրեսը, վատ տրամադրությունը, վեճերը, խուճապը, վախերը, ցանկացած տեսակի անհաշտությունը ինքդ քո կամ ուրիշի հետ:

Հուսով եմ՝ օգտակար էր գրառումս: Ապրեք համերաշխ, ժպտացեք ապատեղեկատվությանը, իսկ ինքներդ զինվեք ճշմարիտ ինֆորմացիայով ու դրական, չէ, գերդրական տրամադրվածությամբ` չթուլացնելով զգոնությունը եւ հիշելով սեփական պատասխանատվության մասին` որպես հասարակության մասնիկ:



Կարդացեք նաեվ

Ուշադրություն բոլոր վարորդներին․ փոփոխություն է տեղի ունեցել ամբողջ Հանրապետությունով

Irina Abovyan

Հդմ չխփել՝նշանակում է զինվորից գողանալ… Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Ծեծի են ենթարկել խուլ ու համր անձանց (տեսանյութ)

Irina Abovyan

Իրավապաշտպանները նշել են 8 պայման, որոնց ապահովման դեպքում քաղաքացիներին հետևելը կարող է թույլատրելի համարվել. միջազգային 100 կազմակերպությունների հայտարարությունը

Irina Abovyan

Վանգան ադրբեջանի անկման մասին

Irina Abovyan

Ահա թե որ գիշատիչ կենդանու հետ կարելի է համեմատել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց

Irina Abovyan