Հասարակություն

Դավիթ Տոնոյանը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:

Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները:

Կարդացեք նաեվ

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Irina Abovyan

Նա ասեց մի բան, որին ոչ մեկ չէր սպասում։ ՎԱՆԳԱՅԻ կանխատեսումները 2021 թվականի վերաբերյալ

Irina Abovyan

Հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. Իրավիճակը սահմանին. ՊԲ

Irina Abovyan

Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու․ Սասուն Միքայելյան

Irina Abovyan

Հայաստանի Ազգային հերոս Վ.Ասատրյանն Օմարի բարձունքներն անառիկ պահեց, բայց ընկավ Հադրութը պաշտպանելիս

Irina Abovyan

Անձրևային եղանակը ևս մի քանի օր կշարունակվի

Gevorg Kazaryan