Շոու-բիզնես

Հայտնի աստղեր, որոնք իրենց կյանքը կապել են հայերի հետ

«Սերն ազգություն չի ճանաչում» հայտնի արտահայտությունը հաստատ այս աստղերի մասին չէ: Շրջագայելով աշխարհով մեկ եւ, վստահ ենք, ունենալով կողակցի ընտրության լայն հնարավորություն, այս հայտնի մարդիկ կյանքի ընկեր են ընտրել հայերի:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է համաշխարհային եւ ռուսական շոու-բիզնեսի հայտնիների՝ հայ զուգընկերներին:

Քանյե Ուեսթ-Քիմ Քարդաշյան

Հայտնի հայուհու սեքս-սկանդալն ու նախկին ամուսնությունը չխանգարեց բազում մրցանակների արժանացած ռեփերին որպես կին եւ երեխաների մայր ընտրել Քիմին:

50 Cent եւ Նենսի Բաբուչյան

Հայտնի ռեփերն իր հայ ընկերուհուն հանրությանը ներկայացրեց «Լրտեսը» ֆիլմի պրեմիերային:

Ռեգի Բուշ եւ Լիլիթ Ավագյան

Ռեփերը սիրում է հայուհիներին: Ռեգին է հանդիսանում Քիմ Քարդաշյանի հայտնի սեքս-հոլովակի հերոսը: Այժմ նա ամուսնացած է Լիլիթի հետ, ումից երեխաներ ունի:

Սերենա Ուիլյամս եւ Ալեքսիս Օհանյան

Հայտնի թենիսիստուհին վերջերս նշանադրվեց ոչ պակաս հայտնի Ալեքսիսի հետ, որը հանդիսանում է Reddit կայքի հիմնադիրը: Զույգի հարսանիքը սարերի հետեւում չէ:

Սերժ Թանկյան եւ Անժելա Մաթադյան

Աշխարհահռչակ երաժիշտի ընտրությունը կանգ առավ Վանաձորից մի հասարակ աղջկա՝ Անժելայի վրա: Նրանք որդի ունեն:

Վլադիմիր Սպիվակով եւ Սաթի Սպիվակովա

Հայտնի դիրիժորն ամուսնացել է Խորհրդային տարիներին հայտնի դերասանուհի Սաթենիկի հետ: Նրանք միասին են առ այսօր:

Եվգենի Կիսին եւ Կարինե Արզումանովա

Հայտնի ջութակահարն իր մանկության ընկերոջ՝ Պրահայում բնակվող Կարինեի հետ ամուսնացել է այս տարվա մարտին:

Անաստասիյա Ստոցկայա եւ Սերգեյ

Թեեւ երգչուհին չի սիրում խոսել ամուսնու մասին եւ հրապարակել նրա լուսանկարները, այնուամենայնիվ, խոստավանել է, որ ամուսինը հայ է: Նրանք որդի ունեն:

Դուեյն Ջոնսոն եւ Լորին Հաշիան

Դերասանն ամուսնացած է հայտնի երաժիշտ Ջոն «Սիբ» Հաշիանի դստեր՝ Լորենի հետ: Զույգը մեծացնում է դստերը:

Կարդացեք նաեվ

Ռուբեն Հախվերդյանի փայլուն խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին և դիպուկ անդրադարձը ներկայիս քաղաքական իրավիճակին

Irina Abovyan

Մաշա Մալինովսկայան Ռեգինա Տոդորենկոյի շուրջ սկանդալի ֆոնին պատմել է մանուկ հասակում բռնաբարության մասին

Irina Abovyan

Ինչպես ընկերացան Ժաննա Բուտուլյանը, Դավիթ Մարդյանն ու Տաթևիկ Ադումյանը

Irina Abovyan

Սոնա Ռուբենյանի քույրին այնպես Սոնայի «պորտը տեղը դրեց», որ անգամ նրա ծիծաղն եկավ

Irina Abovyan

«Երբ այս ամենն ավարտվի, առաջին հերթին ճամփորդելու եմ». Սյուզի Մելիքյանի համարձակ ֆոտոշարքն ու կարանտինային առօրյան

Irina Abovyan

Նունե Եսայանի հուզիչ շնորհավորանքը դստերը (Լուսանկար)

Irina Abovyan