Հասարակություն

Խորհուրդներ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին. ինչպես լինել ավելի երջանիկ

Ի՞նչ է երջանկությունը: Կարծում ենք յուրաքանչյուրի համար այն յուրովի է: Եվ այսպես, եկեք տեսնենք թե ինչը կարող է ավելի երջանիկ դարձնել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին:

Խոյ

Խոյերի համար երջանկություն են ազատությունը և սահմանափակումների բացակայությունը: Նրանք սեփական ուժերով են ձեռք բերում իրենց երջանկությունը՝ օգտագործելով ներքին ռեսուրսները, և երբեք չեն շեղվում նախանշած ուղուց: Սակայն իմպուլսիվ Խոյերը չպետք է մոռանան մտերիմ մարդկանց օգնության և աջակցության մասին, որոնք ամենևին էլ իրենց զսպող գործոն չեն:

Ցուլ

Ցուլերը սիրում են իրենց գեղեցիկ իրերով շրջապատել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասը ձգտում է շքեղության և հարստության: Նրանք նաև ձգտում են իրենց շրջապատել մարդկանցով, որոնք կհարգեն ու կգնահատեն իրենց: Ցուլերը երջանիկ կլինեն, եթե նրանց կողքին լինի իրենց ձգտումները կիսող մեկը, բայց իրենք էլ պետք է փոխադարձ անկեղծ սեր նվիրեն:

Երկվորյակներ

Երկվորյակների համար երբեմն դժվար է կողմնորոշվել ցանկությունների հարցում: Նրանք կարողանում են իրենց ցանկությունը փոխել՝ կախված տրամադրությունից, շաբաթվա օրից և այլ գործոններից: Սակայն Երկվորյակների կյանքում ամենակարևոր բանը շփումն է, նոր տպավորությունները, ծանոթություններն ու դրական էմոցիաները: Երջանիկ լինելու համար նրանք պետք է սովորեն ոչ միայն ուրախություն փնտրել, այլև նվիրել այն:

Խեցգետին

Ռոմանտիկ Խեցգետիններին ընտանեկան հարմարավետություն է պետք, ընտանիք և մտերիմ մարդիկ, որոնք գնահատում և սատարում են իրենց: Հաճախ նրանք միայնության են ձգտում, որպեսզի տրվեն երազանքներին: Խեցգետինների համար ավելի դյուրին կլինի երջանիկ կյանք ունենալ, եթե սովորեն գնահատել ու հարգել իրենց անհատականությունը:

Առյուծ

Ինքնավստահ Առյուծներին լիարժեք երջանկության համար հաճախ ինքնարտահայտման համար տարածք է պետք: Նրանք տանել չեն կարողանում մարդկանց, որոնք մատնանշում են՝ ինչպես պետք է իրենց պահեն: ԱԱռյուծների համար երջանկություն է, երբ գնահատում են իրենց տաղանդն ու վաստակը: Սակայն Առյուծները երբեմն պետք է դադարեն իրենց բոլորից վեր դասել, որպեսզի կարողանան գնահատել երջանկությունն ու այն կիսել մտերիմների հետ:

Կույս

Կարգուկանոն սիրող Կույսերը ցանկանում են հարմարավետություն ստեղծել սեփական ձեռքով: Նրանք դրանում հաճույք և բավարարում են զգում: Կույսերի համար երջանկություն են կայունությունն ու իրենց տեղում դրված իրերը: Սակայն լիարժեք երջանկություն գտնելու համար նրանք պետք է ավելի թեթև վերաբերվեն ամեն ինչին: Մի փորձեք քննադատել ձեզանից տարբերվող մարդկանց, և ձեր կյանքում ներդաշնակություն կտիրի:

Կշեռք

Կշեռքների համար չափազանց կարևոր է հավասարակշռությունը: «Ոսկե միջինում» ներդաշնակ գոյատևումը նրանց լիարժեք երջանկության և հարմարավետության զգացում է տալիս: Սակայն Կենդանակերպի այս նշանի ններկայացուցիչները չպետք է իրենց երջանկությունը կառուցելիս փորձեն ներգրավել այլ մարդկանց: Միայն դուք կարող եք այնպես անել, որպեսզի ձեր ներքին կշեռքի սլաքը միշտ կենտրոնում մնա:

Կարիճ

Կարիճները յուրահատուկ էներգետիկա ունեն և կարող են սնվել ուրիշների էմոցիաներով՝ լիցքավորելով իրենց ներքին մարտկոցը: Նրանց հաճախ էներգետիկ վամպիր են կոչում, որոնք կարող են ներծծել տարբեր էմոցիաներն ու դրանք իրենց սեփական երջանկությունը դարձնել: Բազմաթիվ Կարիճներ երջանկության հաճույքը զգալու համար վտանգավոր մարզաձևերով են զբաղվում: Սակայն նրանք պետք է կարողանան ազատվել ագրեսիայից, չարությունից, խանդից, որոնք խանգարում են լիարժեք երջանկությանը:

Աղեղնավոր

Աղեղնավորները նույնիսկ երազում ճամփորդություն ու երկար ճանապարհ են տեսնում՝ արկածներով լի: Նրանք կարող են պոկվել տեղից՝ լավագույն ապագայի հասնելու համար, հետ չնայել և երկար չմնալ նույն տեղում: Հեղինակություն սիրող Աղեղնավորները երջանկություն են գտնում նաև հասարակության մեջ բարձր դիրքի օգնությամբ: Սակայն նրանք պետք է հիշեն, որ մշտական վազքը նրանցից վանում է իրական երջանկությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին երջանկություն է բերում աշխատանքը: Բնատուր տաղանդներ ունենալով՝ նրանք արագորեն իրենց համար սիրած գործ են գտնում և ուրախությամբ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում աշխատանքին և ունակությունների կատարելագործմանը: Այծեղջյուրները երջանիկ են, երբ պահանջված են: Սակայն լիարժեք երջանիկ լինելու համար նրանք պետք է սովորեն թուլանալ և անընդհատ չվազել գործի հետևից:

Ջրհոս

Ջրհոսների թեթևությունը նրանց կյանքն ավելի երջանիկ ու անհոգ է դարձնում: Ջրհոսներն իրենց շրջապատում են նվիրված ընկերներով, սակայն նրանց երջանկության լիարժեքությանը խանգարում է ապագան տեսնելու ցանկությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում դադարել մտածել ապագայի մասին, այլ սովորել երջանիկ լինել ներկայով:

Ձկներ

Ձկները երջանիկ են, որ կարողանում են օգնել մարդկանց: Նրանք անկեղծորեն ուրախանում են, երբ դրական ներդրում են ունենում ինչ-որ մեկին երջանկացնելու գործում: Միաժամանակ, Ձկներին անհրաժեշտ են մարդիկ, որոնք իրենց հանդեպ կարեկցանք, ըմբռնում և հոգատարություն կդրսևորեն: Ձկների համար երջանկություն է օգնել և օգնություն ընդունել: Նրանք պետք է խուսափեն բացասական էմոցիաներից և անցյալի համար ափսոսանքից: Ներել և բաց թողնել. այդ դեպքում Ձկներն ավելի երջանիկ կլինեն:

Կարդացեք նաեվ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է +38 աստիճան տաքություն․ ԱԻՆ

Irina Abovyan

«Աստված ունենք, Աստված մեզ միշտ պահել է». Քարդաշյանների հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը համավարակի մասին խոսել է հայերենով. Instagram

Irina Abovyan

Փրկարարները շանը դուրս են բերել փոսից․ ԱԻՆ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվից բեռնատար ինքնաթիռ է թռչում Կիև. ինչի համար է նախատեսված այն

Irina Abovyan

5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն

Irina Abovyan

Հուլիսի 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Irina Abovyan