Շոու-բիզնես

«Հերիք եղավ». «Վիտամինի» տղաների բոյկոտը կանանց Արամ MP3-ի նոր տեսահոլովակում

Երգիչ Արամ MP3-ն երեկ տեսահոլովակ է նկարահանել «Հերիք եղավ» երգի հիման վրա: Հումորային նոր աշխատանքով Արամն ու «Վիտամինցի» ընկերները՝ Գարիկը, Վաչեն, Գրիգը, Մհերը, Վանը, ասում են «ստոպ» կանանց այն արարքներին, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց:

Արամը տեսահոլովակի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել նկարահանումների ընթացքի ու սպասվող աշխատանքի մասին:

Նոր տեսահոլովակը երգիչն իր լսարանի դատին կհանձնի Մարտի 8-ին: Օրվա և թեմայի ընտրությունն արդարացված է, քանի որ կանանց մասին որքան էլ կատակում են, վերջում «սխալներն ուղղում են»:

«Հումորային ակնարկ ենք արել կանանց միամսյակի հետ կապված, քանի որ աղջիկների որոշակի դրսևորումներ տղամարդկանց մոտ առաջացնում են «հերիք եղավ, բոլ եղավ» արձագանքը: Թեմային անդրադարձել ենք մի քիչ այլ տեսանկյունից: Բոլոր ընկերներով հավաքվել էինք մի տեղ ու բոյկոտում էինք այս իրավիճակը»,- ծիծաղելով ասաց երգիչն ու հավելեց, որ տեսահոլովակում նկարահանվել են այն ընկերները, որոնք այս պահին երկրում էին:

Տղաներից յուրաքանչյուրն իր լսարանն ունի, ինչը մեխանիկորեն ավելի է մեծացնում տեսահոլովակի լսարանը: Հարցին՝ թե որքանով է հաշվի առել այս հանգամանքը՝ տեսահոլովակում հայտնի գործընկերներին ներգրավելիս, Արամն արձագանքեց, որ այդ փաստը կա, սակայն երգի թեման էր դա պահանջում:

«Մենք երկար քննարկում էինք, թե ինչ տեսահոլովակ ենք նկարահանելու: Երկար մտածել ենք՝ ինչ անել, արդյունքում յուրաքանչյուրն իր մասով ներկայացնում իր բողոքն այդ իրավիճակին: Փորձել ենք այնպես անել, որ տեսահոլովակը սիրվի հանդիսատեսի կողմից ու յուրաքանչյուր արտիստի հանդիսատես գոհ մնա իր սիրելի կերպարի ներկայությունից»,- ասաց երգիչն ու հավելեց, որ իրենք ներկայանում են սնդուսափայլ ամսագրի շապիկի տղաների կերպարներով:

«Երգն էր թելադրում, որ մենք այդպիսին լինենք: Առաջին հայացքից ոչ մի թափթփվածություն, ջրիկություն չկա, բոլոր գործողություններն արվում են լուրջ դեմքով, բայց հումորային էլեմենտներով: Հումորը համեմված է ջենթլմենական  քայլերով»,- նկատեց նա: Տղաներից յուրաքանչյուրը հումորային դեր է խաղում, սակայն թե ով ինչպես է ներկայացնում, նախընտրեց չբացահայտել, որպեսզի պրեմիերային անակնկալ լինի:

Արամը հայտնեց, որ երգը ռիթմիկ է, երաժշտությունը գրել է ինքը, խոսքերը՝ Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը: Տղաների ոճով զբաղվել է Դիանա Շատվերյանը:

Այս տեսահոլովակի նկարահանումն Արամի համար բավականին բարդ էր ֆիզիկական տեսանկյունից, քանի որ նա ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել լույս մարտի 5-ին, նույն օրն էլ նշանակված էր տեսահոլովակի նկարահանումը, որպեսզի պրեմիերան չուշանա Մարտի 8-ից:

«Բավականին բարդ էր: Ինձ օգնեց միայն այն, որ աշխատում էի պրոֆեսիոնալների հետ: Որևէ ավելորդ երկարացում, անպատասխանատու ուշացում չի եղել: Ամեն ինչ ժամանակին սկսել ու ավարտել ենք: Բոլորը հասկանում էին իմ վիճակը: Սովորաբար սուրճ չեմ խմում, բայց երեկ անընդհատ խմում էի, որպեսզի քունս չտաներ: Երբ Միացյալ Նահանգներից վերադառնում ես, երկար ճանապարհ գալուց բացի գիշեր-ցերեկդ է խառնվում իրար: Մի խոսքով՝ գիշերը 12-ին եկավ իմ ցերեկը, ես արթնացա, ու Արամայիսն ասաց ստոպ՝ նկարահանումներն ավարտված են»,- ծիծաղելով ասաց երգիչը:

Կարդացեք նաեվ

Ահա,թէ ովքեր էին Շպռոտի հայտնի հյուրերը՝ ծննդյան 41-ամյակին

Irina Abovyan

«Ես նրան ե´ւ սիրում եմ, ե´ւ ատում». Օլյա Հակոբյան

Irina Abovyan

Ի՞նչ անակնկալ է մատուցել Արմենչիկի կինը ամուսնու ծննդան օրվա կաակցությամբ

Irina Abovyan

«Շքեղ»․ Հրուշ Աճեմյանը՝ գայթակղիչ կերպարում

Irina Abovyan

Նման «ռաբիզ» արտաքինով Լուիզա Ներսիսյանին առաջին անգամ են ներկայացրել. ՖՈՏՈ

Irina Abovyan

Լուսինե Թովմասյանը կարճ տոպով ցույց է տվել պիրկ ու սեքսուալ իրանը (լուսանկար)

Irina Abovyan