Քաղաքականություն

«Գուցե հենց Խաժակյանն է ավելացրել տեքստը». խմբագրված կենսագրականը կռվախնձոր է դարձել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նկար՝ կից գրելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը  փորձել է խմբագրել Վիքիպեդիայում ներկայացված իր կենսագրական տվյալները.

«Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած մինչև երեկո Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ թույլ չեն տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել»։

Թե ով և ինչու է փորձել խմբագրել Պապոյանի կենսագրությունը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել հենց նրանից:

«Վիքիպեդիայի իմ կենսագրությունում մեկ ընդհանուր տեքստ է եղել, բայց երեկ այդ տեքստը փոխվել է ու ավելացվել էր կոնտեքստից դուրս երկու նախադասություն: Միգուցե, հենց Դավիթ Խաժակյանն է ավելացրել այդ տեքստը: Ներկայացված էր միակողմանի տեղեկատվություն՝ ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ հոդվածից վերցված»,-ասաց նա:

Պապոյանն ասաց, որ իր օգնականներին խնդրել է հանել այդ հատվածը, քանի որ դա չի համապատասխանել իրականությանը, կտրված է եղել ընդհանուր կոնտեքստից, սակայն Վիքիպեդիայի անվտանգությունը թույլ չի տվել հեռացնել այն:

«Մոտ մեկ տարի այդ էջում նույն, անփոփոխ տեղեկատվությունն է եղել իմ մասին, բայց Էդմոն Մարուքյանին քննադատելուց հետո ավելացվել է երկու տող: Հիմա, եթե Դավիթ Խաժակյանը այդպես հետևում է, գուցե, ենթադրում եմ, հենց նա է այդ մասը ավելացրել»,-նշեց Պապոյանը:

Պապոյանի խոսքով, այնուամենայնիվ, Վիքիպեդիայի աշխատակիցները ավելի ուշ խմբագրել են նոր ավելացված փոքրիկ տեքստը:

Հարցին, թե ի՞նչ էր ավելացվել կենսագրական տվյալներում, Պապոյանը, ցավոք, չհիշեց, բայց նորից նշեց, որ միակողմանի տեղեկատվություն է եղել:

Կարդացեք նաեվ

Չեղարկվել է Փաշինյանի սիրած «Քաղաքացու օրը». Կառավարությունը կրճատում է պետական ծախսերը

Irina Abovyan

Նոր մանրամասներ՝ «օրենքով գող»Կանևսկոյի քրոջ տղաների կրակոցներից.Ժողովուրդը ձեզ կուղղարկի սերժիկանոց

Irina Abovyan

Կարեն Կարապետյանը ՀՀ-ում է, եկել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն ներկայացնելու

Gevorg Kazaryan

Մի բան լա՛վ հիշեք, նիկոլի ջուջուլակերներ,ինչքան անբարո sms-ներ ինձ գրեք՝ էջս կողողեմ նիկոլի ազգ ու տակի նկարներով😉Ուծծծծծյու)))). Արիանա Հովսեփյան

Irina Abovyan

Ես չգիտեմ՝ ովքեր են խորհուրդներ տալիս Փաշինյանին, ոնց են համոզել, որ հիվանդությունը այդքան էլ սարսափելի չէ, որ մահերն այդքան էլ շատ չեն լինելու. Սադոյան

Irina Abovyan

Ի՞նչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր գիտակցենք տարրական բաներ․ Ալեն Սիմոնյան

Irina Abovyan