Քաղաքականություն

Այս իշխանությունը կմնա պատմության մեջ որպես մարդկանց խումբ, որ կարողացավ իր ճանապարհին արժեզրկել հնարավոր ու անհնար ամեն ինչ

Երբ բոլորս կսթափվենք, երբ իրերը կկոչենք իրենց անուններով, երբ մեզանից ոչ մեկը չի բարդույթավորվի և ինքն իրեն, ապա նաև բարձրաձայն կխոստովանի, որ ունեցած ակնկալիքներն ու սպասումները (եթե եղել են այդպիսիք) ոչ մի կապ չունեն ներկա իշխանությունների հետ, այդ պահից և դեռ շատ երկար նրանք կմնան պատմության մեջ:

Կմնան: Կհիշվեն որպես մարդկանց խումբ, որ կարողացավ հետևողականորեն և յուրահատուկ ջանասիրությամբ իր ճանապարհին արժեզրկել հնարավոր ու անհնար ամեն ինչ, այդ թվում՝ հանրային կարծիքը, հանրային քննարկումը և (կամ) բանավեճը… Սեփական անգործությունը քողարկելու նպատակով կեղծ ու ուշադրություն շեղող օրակարգ ստեղծելու անհագ ձգտումով կարողացավ դեգրադացման աստիճանն ընկալումներում մինուս անվերջի հասցնել:

Ափսոսում եմ, որ մետրոյի աղջիկն էլ, բոլորս էլ (ինքս էլ՝ առնվազն այս մասին գրելով) տարբեր պարտադրված էժան ու անորակ առիթներով մաս ենք դառնում այդ քայքայիչ ծրագրի: Վստահ եմ, որ այս ամենի համար ամաչելու ենք: Վստահ եմ…

Տա Աստված, որ հասցնենք սթափվել ու գիտակցել, անգամ ամաչել, երբ կորուստները հատած չեն լինի անդառնալիության սահմանները…

Այս իշխանությունը միևնույն է կմնա պատմության մեջ, պատմությունը բացասականն էլ է պահում, ծայրահեղ բացասականն էլ… Մեր դեպքում, այս ամենի օր առաջ պատմություն դառնալը վաղուց անհրաժեշտություն է դարձել:

Կարդացեք նաեվ

Ցնցող Լուր՝ Ծառուկյանը հեռանում է խաղից, Ով՞ կրակեց վերջին փամփուշտը Օլիգարխի վրա

Irina Abovyan

Սորոսը չներե՞ց Ալեն Սիմոնյանին. Նոր սարսափելի գործ է բացվել

Irina Abovyan

ԱՆԽՆԱ ՏԱՐԱԾԵԼ ՝ իրավունք չունենք թուլանալու, սա մեր լինել ու չլինելու հարցնա…

Irina Abovyan

Ժիրայր Սեֆիլյանի ցնցող խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

Irina Abovyan

«Նամակը հրապարակում եմ քաղաքացու համաձայնությամբ» Էդմոն Մարուքյան

Irina Abovyan

Պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին. վարչապետ

Irina Abovyan