Հասարակություն

Puma-ին մեղադրել են նացիզմի մեջ․ ընկերության կողմից արտադրված մարզակոշիկների վրա նկատել են Հիտլերի դիմանկարը

Puma գերմանական սպորտային ապրանքանիշը մեղադրվում է նացիզմի մեջ, քանի որ ընկերության կողմից արտադրված սպորտային կոշիկները հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի դիմանկարը, հայտնում է Еsquire-ն։

Խոսքը Storm Adrenaline մոդելի մասին է՝  2019-ի աշուն-ձմեռ հավաքածուից: Սպորտային կոշիկներին վերևից նայելիս թվում է, որ դրանք նման են Հիտլերի դիմանկարին, ով ուներ թեք սանրվածք և կարճ բեղեր:

Թերևս այս փաստը նման ուշադրություն չէր գրավի, եթե չլիներ ապրանքանիշի պատմությունը: Puma-ի հիմնադիր Ռուդոլֆ Դասլերը և նրա եղբայր Ադոլֆը աջակցում էին նացիստական ռեժիմին և ՆՍԳԲԿ-ի անդամ էին: Ազգային սոցիալիստները մեծ գումարներ էին ծախսում սպորտի վրա, և նրանց աջակիցները մեծ քանակությամբ սպորտային կոշիկների կարիք ունեին: Այսպիսով, Դասլերները դարձան Հերցոգենաուրախի ամենահարուստ ընտանիքներից մեկը:

Ընկերությունն ինքը որևէ կերպ չի մեկնաբանել այս համեմատությունը:

Կարդացեք նաեվ

Դեմքի անցանկալի մազերից ազատվեք այս միջոցի շնորհիվ

Irina Abovyan

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանի հանրային լողափում՝ ափից 20 մետր հեռավորության վրա, լճի մեջ, հայտնաբերվել է 16-ամյա 2 տղայի դի

Irina Abovyan

Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան

Irina Abovyan

Կորոնավիրուսի 335 նոր դեպք է արձանագրվել․ վարչապետ (տեսանյութ)

Irina Abovyan

Դանակահարություն Ծաղկաձորի սրճարաններից մեկում. ոստիկանություն

Irina Abovyan

Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր.Արսեն Թորոսյան

Irina Abovyan