Խոհանոց

Ինչպես և ինչ ամանի մեջ ճիշտ սառեցնել մրգերն ու հատապտուղները,որ դրանք ամբողջ ձմեռվա ընթացքում չկորցնեն իրենց տեսքն ու համը

Որոշ մարդիկ տարբեր մրգեր և հատապտուղներ են նախապատրաստում ձմեռվա համար։ Պետք է նշել, որ դա բավականին շատ ժամանակ, ուժ և գումար է խլում, քանի որ բացի անհրաժեշտ մթերքներից ստիպված ենք գնել նաև շաքարավազ։ Էլ չասենք, որ մեր բնակարանը կարծես վերածվում է պահածոյի փոքր գործարանի։

Իհարկե, բոլորս էլ ուզում ենք սեղանին ունենալ մրգեր և հատապտուղներ, սակայն պահածոյացված մթերքի համը կտրուկ տարբերվում է թարմից։ Դա է պատճառը, որ փնտրում ենք ճանապարհներ, թե ինչպես հեշտացնել այս խնդիրը՝ պահպանեով օգտակարությունը։

Հատապտուղները, մրգերը, բանջարեղենները կարելի է սառեցնել տնային պայմաններում սառնարանի մեջ:

Սառնարաններ


Իմաստ ունի անրադառնալ սառնարանների յուրահատկություններին։ Կան սառնարաններ, որոնք նախատեսված են մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենների, հատապտուղների սառեցման համար։ Այդ դեպքում սառնարանին առկա է «Տ» կամ «super» սեղմակը։ Եթե ձեր սառնարանը չունի այդ հնարավորությունը, ապա սառեցման ընթացքն ավելի երկար է տևում, որի դեպքում մթերքները վնասվում են և ստանում ենք բոլորովին այլ արդյունք։ Որպեսզի դա տեղի չունենա, հետևեք առաջարկվող խորհուրդներին։ Մեր նպատակն է հնարավորինս շուտ սառեցնել մթերքները։

Ինչի՞ մեջ սառեցնել
Հարկավոր է նախապես պատրաստել անհրաժեշտ քանակի տարաներ, որոնք նախատեսված են սառնարանի համար։ Դրանք մթերքը կպահպանեն տարբեր տեսակի անցանկալի շփումից։

Ինչպե՞ս ճիշտ սառեցնել մրգերը

Հատապտուղները (մորի, հաղարճ, բալ, ելակ) հարկավոր է լվանալ, չորացնել, փռել հարթ ամանի մեջ, սառեցնել ապա լցնել կոնտեյներների մեջ և տեղավորել սառնարանում։

Կորիզով մրգերը (ծիրան, սալոր) պետք է լվանալ, կիսել, հանել կորիզը, դասավորել հարթ ամանի մեջ, սառեցնել, լցնել կոնտեյներների մեջ, դնել սառնարան։
Մրգերը (տանձ, խնձոր), որոնք սովորաբար չորացնում են, կարելի է պատրաստել այլ կերպ։ Կտրատել ոչ մեծ մասերի (առանց կորիզների), մի քիչ սառեցնել, հետո վրան լցնել օշարակ ( 3/4 բաժակ շաքար 1 բաժակ սենյակի ջերմաստիճանի ջրին)։ Փակել կափարիչով և դնել սառնարանում։

Կարդացեք նաեվ

Հավի միսը այսպես իդեալական է ստացվում

Irina Abovyan

Վարունգի մարինադի պատրաստման եղանակը

Irina Abovyan

Գազարով և պղպեղով սալաթ Գազարով պերեց

Irina Abovyan

Կիևյան լեգենդար կոտլետների դասական բաղադրատոմսը

Irina Abovyan

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՇԱՏ ՀԱՄԵՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՏՈՐԹ ԱՌԱՆՑ ԹԽԵԼՈՒ

Irina Abovyan

Պատրաստում ենք շատ համեղ՝ ԲՐՆՁՈՎ ՏՈԼՄԱ

Irina Abovyan