Հասարակություն

Բացահայտվել է Սվաճյան փողոցում հնչած կրակոցների դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։

Այդ ընթացքում բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 21-ամյա բնակիչ: Հետագայում պարզվեց, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է հենց Սվաճյան փողոցում։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Երիտասարդների պարզաբանումները հանգուցալուծվել են կրակոցներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի երեք պարկուճ և երկու գնդակ։ Մալաթիայի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերեցին միջադեպի մասնակիցների, ինչպեսև կրակոցներ արձակելու մեջ կասկածվող երիտասարդի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի մասին է։ Նրան և հրազենը հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ ոստիկանության ծառայողները նաև բացատրական աշխատանք սկսեցին, ինչն արդյունք տվեց հունիսի 12-ին։

Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ բերելով հանցագործության գործիք «Կալաշնիկով» ինքնաձիգը։

Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Հայրենի տանը․ Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

ԲՐԱՎՈ. Ահա, թե ինչպես են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչ ացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը. Վերջը ուշադիր նայեք

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ումից պետք է զգուշանալ իրենց չար աչքի պատճառով

Irina Abovyan

Չինացի խոտաբույժի կողմից առաջարկած մեթոդը, որը 3 ամսում լիարժեք կվերականգնի ձեր առողջությունը․ Սա նման է հրաշքի

Irina Abovyan

Ինչու է աճում վարակակիրների թիվը․ զրույց Արտավազդ Վանյանի հետ

Irina Abovyan

Հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են

Irina Abovyan