Հասարակություն

Երևանում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին.նրան, ով տեղափոխվել է հիվանդանոց,առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մհեր Մնացականյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Հերացի փողոցից դեպի Խանջյան թունել տանող ճանապարհահատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի թունելի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հենապատին և մասամբ հայտվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ որոշ չափով փակելով այն։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող Երևանի ճանապարհային ոստիկանության 3 աշխատակիցներ, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

«Ես բժիշկ եմ. ինձ հետաքրքրում է իմ պացիենտների առողջությունը». «Իզմիրլյան» բ/կ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

Irina Abovyan

Ամենաարագ ու արդյունավետ միջոցը գորգերը մաքրելու համար

Irina Abovyan

«Ադրբաջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». մահապարտ

Irina Abovyan

Մի մարդու պատմություն, ով առանց բժիշկների այցելելու հաղթահարել է շաքարային դիաբետը․․

Irina Abovyan

Ավտովթար Տավուշի մարզում. 25-ամյա վարորդը Opel-ով Գոշավանք գյուղի վարչական տարածքում գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ․ՄԱՆՐԱՄԱՆԵՐ

Irina Abovyan