Քաղաքականություն

Ինչ կատարվեց երեկ Հայաստանում. ինչ է տեսել Նիկոլ Փաշինյանը

Հունիսի 14-ի կիրակին Հայաստանում թեժ էր բառի բուն իմաստով: Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ և խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը, նաև ԲՀԿ մի շարք ներկայացուցիչների, ակտիվիստների տներում: Հարուցված է երկու քրգործ, մեկը բիզնեսներին, մյուսը ԲՀԿ նախընտրական ընտրակաշառքներին վերաբերող թեմաներով: Ըստ տեղեկության, Գագիկ Ծառուկյանն առայժմ անցնում է որպես վկա:

Նախօրեին նա մի քանի ժամ հարցաքննվել է ԱԱԾ-ում: Դեռևս պարզ չէ, թե ինչ ընթացք կստանա գործը այսօր: ԲՀԿ պատգամավորները, որ մի խումբ համակիրների հետ ԱԱԾ դիմաց ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Ծառուկյանի, խոսում էին, որ նրան կարող են զրկել անձեռնմխելիությունից և ձերբակալել: Չի բացառվում, որ այդ տեղեկությունների մասին հայտարարություններն ունեին ավելի շուտ կանխարգելիչ իմաստ, քան իսկապես ներքին տեղեկատվության աղբյուր: Թեև, իհարկե հնարավոր է ամեն ինչ, համենայն դեպս հաշվի առնելով նախօրեին գործողությունների բնույթը: Համենայն դեպս, ակնառու է, որ հունիսի 14-ին ԲՀԿ հետ դիմակայության նշաձողը իշխանությունը բարձրացրել է եթե ոչ ամենաբարձր կետին, ապա առնվազն ընդուպ մոտեցրել դրան: Ըստ այդմ առաջանում է մի պարզ հարց, թե ի՞նչն է եղել դրա պատճառը: Միամիտ է կարծել, թե պատճառը եղել է այն, որ ԲՀԿ-ն հայտարարել է կառավարության հրաժարականի պահանջի մասին: Դա արել էր Գագիկ Ծառուկյանը:

Բանն այն է, որ համենայն դեպս հանրային մեծ վստահությամբ իշխանության համար բացարձակապես չէր կարող լինել այդպիսի հրաժարականի պահանջի հանդեպ այնպիսի վախ ու մտահոգություն, որ լիներ Ծառուկյանի հանդեպ այդպիսի կոշտ և միաժամանակ փաստորեն նշաձողը բարձրացնող քայլերի հարկ: Ըստ այդմ, կամ իշխանությունը ունի տվյալ, որ այլևս չունի հանրային մեծ վստահություն, կամ իշխանությունն ունի տվյալ, որ ԲՀԿ նախագահի այդ հրաժարականի պահանջը իրականում շատ ավելի լայն ու խորքային գործընթացի մի մաս է, որը այսօր գուցե չունի վտանգի շատ կոնկրետ և առարկայական դրսևորում, բայց պետք է խեղդել օրորոցում, վաղն ավելի բարդ վիճակում կանխելու անհրաժեշտություն չունենալու համար: Դրանով հանդերձ, հարկ է թերևս նկատել, որ իշխանությունը այդպիսի կոշտ քայլերի կգնար հանրային վստահության դեպքում, ոչ թե հակառակը: Ըստ այդմ հնարավոր է թերևս արձանագրել, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ ավելի մեծ վտանգ է տեսել իշխանությունը: Արդյո՞ք նախկին համակարգի ուժերի մոտալուտ համախմբում: Բայց, չէ՞ որ կոշտ գործողությունները փաստորեն ավելի են խթանում այդ համախմբումը Ծառուկյանի շուրջ, որը հայտարարել է, որ այս անգամ չի նահանջելու և «անբարոյականի վաստակ» է, եթե նահանջի: Թե՞ իշխանությունը խթանում է հենց այդպիսի համախմբում, այսպես ասած արագություն թելադրելով, այն հաշվարկով, որ նախկին համակարգը այս պահին պատրաստ չէ այդ արագության, ըստ այդմ խափանվելու են հաշվարկները: Առավել ևս, որ խորքային առումով բավականին տեսական է նախկին համակարգի իրական համախմբման մասին խոսակցությունը, մի շարք պատճառներից ու հանգամանքներից ելնելով: Այլ հարց է, որ նախկին համակարգը կարող է ունենալ մի այսպես ասած աներկբա համախմբում՝ ենթակայություն Ռուսաստանին: Այսինքն, դա, կամ այնտեղ այն կետն է գուցե, որտեղ «համախմբվում» է նախկին համակարգը, և խիստ ուշագրավ է հենց այն հանգամանքը, որ տարբեր խմբեր գրեթե սինխրոն աշխուժացրին ներքաղաքական հռետորաբանությունն ու քարոզչական գրոհը այն բանից հետո, երբ Լավրովը հայտարարեց հայ-ռուսական հարաբերության խնդիրների մասին: Մենք առիթ ունեցել ենք նշելու, ու հունիսի 8-ին այսպես ասած կորոնավիրուսից վերադարձից հետո վարչապետ Փաշինյանը ուժային բլոկի փաթեթային փոփոխությամբ ըստ էության նախապատրաստում էր հունիսի 24-ի իր մոսկովյան այցը:

Չի բացառվում, որ Եդինայա Ռոսիայի գործընկեր Գագիկ Ծառուկյանի կոշտ քայլերը այդ նախապատրաստության փուլում են, և հենց դրանով են նաև այդքան կոշտ, որովհետև Փաշինյանը տեսել է շատ ավելի մեծ բան, քան ԲՀԿ նախագահ Ծառուկյանը: Քաղաքական այդ ասպեկտներից դուրս, անկասկած է, որ հերթական անգամ Հայաստանում արտացոլվում են խոշոր կապիտալի լեգիտիմության, նաև կապիտալի և քաղաքականության սերտաճվածության չլուծված համակարգային խնդիրները, որոնք պարարտ հող են պարբերական ճգնաժամերի և նաև արտաքին միջամտությունների համար:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Սերգեյ Դանիելյան, երբ՞ ես 2 կոպեկ դեմդ շպրտողների կամանդից աչոտ պահանջելու, թե խի են 1 տարում 110 միլիոն դոլարի պրեմիա լափել՝ էդ փողը բանակին տալու փոխարեն

Irina Abovyan

«3000 դրամանոց օգնություն բաժանող, դրա հաշվին օրական 40 անգամ հեռուստացույցով գովազդվող ընդդիմադիր կոչվածների մասին խոսելն ավելորդ է». Տարոն Չախոյան

Irina Abovyan

Ինչ -որ մի պահի Փաշինյանին դժվար կլինի բացատրել՝ «ասֆալտը արել ենք, կուշտ եղեք»

Irina Abovyan

«Այն, ինչ արեց «Իմ քայլն» այսօր, բացի քաղաքական ջեբկիրությունից այլ անուն չունի»

Irina Abovyan

Թինա Կանդելակիի ու Ծառուկյանի մասին Բացառիկ նյութերը հրապարակվեցին

Irina Abovyan

Այսօր Երևանում կայանալու է «դարի հանդիպումը»

Irina Abovyan