Քաղաքականություն

Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. նրան դիմավորեցին ծափահարություններով

ԱԱԾ-ում հարցաքննվելուց եւ 8 ժամ այնտեղ մնալուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։ ԲՀԿ-ական պատգամավորներն ու համակիրները, որոնք 8 ժամ կանգնած էին ԱԱԾ շենքի դիմաց՝ նրան դիմավորեցին ծափահարություններով և «Ծառուկյան» վանկարկելով։

Նշենք, որ ԱԱԾ-ում երեք քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին։

Ավելի վաղ Ծառուկյանի առանձնատունը խուզարկել էին։ Ծառուկյանին աջակցության ակցիայի ընթացքում այսօր ավելի քան հարյուր մարդ է բերման ենթարկվել։

Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը այսօր՝ հունիսի 14-ին,  հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության Գագիկ Ծառուկյանին առնչվող գործերից մեկով։ Իշխան Զաքարյանն ունի վկայի կարգավիճակ։ 

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ այսօր հաղորդագրություններ է տարածել ԱԱԾ-ն։ 

Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետևանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։ 

Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն։

Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաև հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։

Կարդացեք նաեվ

«Փակ համարով Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարում են քաղաքացիներին»․ Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

Տուգանված քաղաքացիները չպետք է վճարեն, իսկ վճարածներինն էլ պետք է ետ տան. ընդդիմադիրների առաջարկը

Irina Abovyan

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի»

Irina Abovyan

«Սե՛րժ, օր առաջ դադարեցրու էս խայտառակությունը». Ռոբերտ Քոչարյան. ինչու դադարեցին հայտնի փեսայի խոհանոցային վիդեոները

Irina Abovyan

Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը. Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan

«Գտնում եմ, որ նման պասիվության և զգուշության համար ԱՀԿ-ն հիմքեր ուներ, որոնք ինձ հայտնի չեն»

Irina Abovyan