Առողջություն

Զգուշացեք. մթերք, որը վնասում է արյունատար անոթներին

Fabiosa.ru-ն ներկայացրել է 4 մթերք, որոնք բացասական ազդեցություն են ունենում անոթների վրա:

Շաքար: Շաքարն իսկապես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, որոշիչ դերակատարում ունենում շաքարային դիաբետի զարգացման հարցում, վատացնում արյունատար անոթների աշխատանքը:

Հետևեք առողջ սննդակարգի կանոններին՝ նվազագույնի հասցնելով շաքարի օգտագործումը: Ուշադրություն դարձրեք մթերքին և ըմպելիքին, որոնց բաղադրության մեջ մեծ քանակով շաքար է ներառված: Նախապատվություն տվեք մրգերին:

Տրանսճարպեր: Ճարպերը սովարաբար դասվում են երկու խմբի՝ «լավ» և «վատ»: Տրանսճարպերը դասվում են վատերի շարքին, քանի որ հանգեցնում են ոչ միայն ճարպակալման, այլև բացասական ազդեցություն են ունենում արյունատար անոթների վրա՝ բարձրացնելով խոլեստերինի մակարդակը:

Աղ: Մեր օրերում դժվար է հասկանալ՝ որքան աղ ենք օգտագործում օրվա ընթացքում. աղ պարունակում են նաև մթերքներ, որոնցում առաջին հայացքից դրա պարունակությունը քիչ է: Նատրիումի մեծ քանակն օրգանիզմում հանգեցնում է հեղուկի կուտակման, ճնշման բարձրացման, կարող է նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրների պատճառ դառնալ:

Նիտրատներ: Սրանք զգալիորեն մեծացնում են աթերոսկլերոզի առաջացման վտանգը:

Սիրտ-անոթային համակարգի առողջությանը չվնասելու համար հետևեք առողջ սննդակարգի կանոններին: Սննդակարգ ներառեք սև շոկոլադ, սխտոր, նարինջ, ընդեղեն, ձիթապտղի յուղ:

Կարդացեք նաեվ

Ինչպես իջեցնել ճնշումն առանց դեղամիջոցների. 5 մթերք, որոնք կօգնեն խնդրի դեպքում

Irina Abovyan

Չիչխանի յուղն ամենաօգտակար միջոցներից է. օգտակար է իմանալ

Irina Abovyan

Հատուկ ծխողների համար․ Թոքերը նիկոտինից և խեժից մաքրելու լավագույն միջոցը

Irina Abovyan

Հրաշք միջոց, որն ընդամենը 7 օր օգտագործելուց հետո ձեզ կրկին 20 տարեկան կզգաք, այսպիսի արդյունք դուք հաստատ չէիք սպասում

Irina Abovyan

Այս միրգը կորոնավիրուսի համար մեկ թշնամին է, խորհուրդ է տրվում այն ամեն օր ուտել

Irina Abovyan

Ինչպես է ելակը նվազեցնում կանանց շրջանում ինֆարկտի հավանականությունը

Irina Abovyan