Շոու-բիզնես

Ինչպես ընկերացան Ժաննա Բուտուլյանը, Դավիթ Մարդյանն ու Տաթևիկ Ադումյանը. Ժաննան տանել չէր կարողանում Դավթին

Դավիթ Մարդյանին, Տաթևիկ Ադումյանին և Ժաննա Բուտուլյանին միայն դերասանի մասնագիտությունը չէ, որ միավորում է։ Նրանք վաղեմի ընկերներ են։ «Աստղային ընկերություն» շարքում Tert.am Life-ը ներկայացնում է նրանց ընկերության պատմությունը:

Ծանոթությունը

Դավիթ. Ժաննայի հետ ծանոթացել ենք 9 տարի առաջ` «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Սկզբում շատ վատ հարաբերություններ ունեինք, իրար չէինք սիրում, անընդհատ վիճում էինք: Միշտ կատակում էի, որ ես ընդամենը մարդ եմ:

Ժաննա. Մի օր ուրիշներից իմացա, որ Դավիթը խոսակցությունների մեջ է ընկել ինձ համար: Ինչ-որ տղաներ իմ հեռախոսահամարն էին ուզել, նա չէր տվել: Մտածեցի` ինչ լավ տղա է: Այդ պահից մտերմացանք, ու մեր մտերմությունը շարունակվում է մինչև օրս:

Տաթև. Ժաննայի հետ ծանոթացել ենք դերասաններից մեկի հոր հոգեհանգստի ժամանակ` վեց տարի առաջ: Երկուսս էլ էկրանից նկատել էինք, իրար այդ օրը տեսանք, բայց չկարողացանք շփվել: Երբ արդեն Դավթի հետ «Հարազատ թշնամի» սերիալի դերասանական կազմում էինք, երեքով սկսեցինք մեր շփումը:

Ընկերներ ենք, որովհետև…

Դավիթ. Ժաննան ու Տաթևն ինձ շատ նման են: Պարզ են, արդար, անկեղծ, աջակցում են ցանկացած հարցում: Երեքս էլ իրար մասին ամեն ինչ գիտենք, շատ բարդ իրավիճակներում կարողացել ենք աջակցել իրար: Չեմ հիշում մի դեպք, որ իրարից նեղանանք կամ կռվենք: Ես երկուսին էլ շատ եմ սիրում, ուզում եմ միասին ծերանանք:

Ժաննա. Ինձ համար ընկերությունը սկսվում է ժպիտից, իսկ եթե ավելի խորը` մարդիկ պիտի ունենան նույն երաժշտական ճաշակը, դա մարդկանց միավորում է: Թե՛ Դավիթը, թե՛ Տաթևն ունեն խորը, ճշմարիտ հավատք: Այնպիսի մարդիկ են, ովքեր շատ քչերին են իրենց կյանք թողնում, ամեն մեկի հետ չեն շփվում, հաճախ չեն փոխում իրենց շրջապատը: Սիրում եմ նրանց, որովհետև բոլորի համար չեն: Դավիթի նման տղաներ շատ քիչ կան, եթե նույնիսկ ընկերներ չլինեինք, նրան կհարգեի` որպես մարդ: Երկուսն էլ նվիրվող, արդարամիտ, անկեղծ են: Շնորհակալ եմ նրանց, որ միշտ կողքիս են: Նրանց շատ եմ սիրում ու ուզում եմ ասել, որ ես էլ նրանց կողքին կլինեմ ցանկացած հարցում:

Տաթև. Ինձ համար ընկերությունը սկսվում է մաքրությունից, անկեղծությունից, վստահելուց, մարդկային հարաբերությունները կարևորելուց: Մեր ընկերության գաղտնիքն այն է, որ մեր արժեքներն են նույնը: Երեքիս համար էլ առաջին տեղում ընտանիքն է, հետո` կարիերան: Աստղային հիվանդություն չունենք, կյանքին ռեալ ենք նայում: Երկար տարիներ է` իրար ճանաչում ենք, բայց մեր միջև լուրջ վեճեր չեն եղել: Եղել է, որ ես ու Ժաննան ինչ-որ բանից ընդամենը մի վայրկյանով իրարից նեղանանք, բայց դա շատ արագ անցել է: Ժաննայի մեջ կարևորում եմ իր բարությունը, հումորի զգացումը, մաքրությունը, պարզությունը և միամտությունը: Դավթի մեջ գնահատում եմ բարությունը, ընտանիքը կարևորելու արժեքը, ինչով ես ու Դավիթը շատ նման ենք: Ուզում եմ ասել, որ երկուսին էլ շատ եմ սիրում ու ուրախ եմ, որ կան իմ կյանքում:

Զվարճալի դեպքերն անպակաս

Դավիթ. «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում մի դրվագ կար. պետք է Ժաննային ապտակեի: Նկարահանման հրապարակն այնպես էր, որ տեսախցիկով չէինք կարող խաբել ու ապտակը իրական պետք է լիներ: Մի քանի անգամ փորձեցինք, բայց չէի կարողանում ապտակել: Արդեն հոգնած` Ժաննան ասաց` «տղա չես, հենց հիմա խփիր»: Վերջապես ապտակեցի ու ժաննան ասաց` «անասու՛ն», որը սցենարում չկար, ինքնաբուխ էր:)

Երբ Տաթևի հետ նկարահանվում էինք «Հարազատ թշնամի» սերիալում, հրդեհի տեսարան էր, նստած էինք ծխի ու մրի մեջ: Հրշեջները եկան ու զարմացան` ինչպես ենք այդ ծխի մեջ առանց հակագազի նստել: Մի քանի օր մեր վրայից մուր էր թափվում:

Տաթև. Դավիթը մի փոքր նյարդային է, ինչը վերջում միշտ մի զվարճալի պատմության հանգեցնում է: Ես, Դավիթը, Ժաննան հրավիրված էինք խորովածի փառատոնի: Ես ու Ժաննան նյարդայնացրինք Դավթին, «կյանքը կերանք», ինքն էլ բարկանալով, խոսելով հետ-հետ գնաց, մեկ էլ տեսանք, որ Դավիթը չկա` ընկավ ձորը: Ես ու Ժաննան վերևից նայում էինք Դավիթին, ես ասացի` «ինչպե՞ս կարելի է գլորվել անդունդը», Ժաննան ավելացրեց` «այս տեխնիկայի դարում»:

Բարեբախտաբար, Դավիթը վնասվածքներ չստացավ, բայց այդ նույն օրը Դավիթի ոտքի վրայով մեքենան անցավ ու ոտքը վնասվեց:

Դավիթ. Ես ձախողակ չեմ, ուղղակի այդ օրն իմ օրը չէր:

Ժաննա. Դավթի ձորից ընկնելը լեգենդար պատմություն է, բայց Տաթևիկի հետ կապված դեպքերն էլ քիչ չեն: Նա շատ է սիրում կենդանիների և երբ փողոցում շուն է տեսնում, անպայման կերակրում է: Մի անգամ այդպես մի շուն տեսավ, մտանք խանութ, գնումներ արեցինք: Երբ ուզում էինք շանը կերակրել, անընդհատ փախչում էր մեզնից: Այդպես էլ չկարողացանք կերակրել և նրա համար նախատեսված երշիկը մենք կերանք: Նաև հիշում եմ, որ երկու տարի առաջ մնացել էի Տաթևիկի տանը, ես քնել էի, նա արթուն էր մնացել գիշերը, ֆիլմ էր դիտում ու մոռացել էր, որ ես իրենց տանն եմ: Սենյակի դուռը բացեցի ու հարցրի` ինչու՞ քնած չես, Տաթևը շատ վախեցավ. այդ ժամանակ մազերս դեռ շեկ էին, ասում է` մտածեցի` Ալլա Պուգաչովան է:







Կարդացեք նաեվ

«Բնական»․ Սոնա Ռուբենյանն առաց շպարի

Irina Abovyan

«6 դպրոց եմ փոխել»․ Էվա Խաչատրյանը՝ իր լուսավոր մանկության եւ ընտանիք ստեղծելու ցանկության մասին

Irina Abovyan

«Առավոտն օդում դիմավորեցի». Ավետ Բարսեղյանը` իր 40-ամյակին կնոջ անակնկալի և այս տարի բանաստեղծությունների գիրք տպագրելու նպատակի մասին

Irina Abovyan

Զարուհի Բաբայանի հմայիչ լուսանկարը Կասկադից

Irina Abovyan

Քրիստինե Պեպելյանը ցույց է տվել, թե որդին ինչ ավտոմեքենա է վարում ԱՄՆ-ում (տեսանյութ)

Irina Abovyan

«Գեղեցկուհի». Աննա Դովլաթյանի նուրբ կերպարը

Irina Abovyan