Հասարակություն

Ուշադրություն, խոսում են ՀՀ քաղաքացիներ Մարիամ և Արփի Փաշինյանները. Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Մարիամ Փաշինյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

Ուշադրություն, խոսում են ՀՀ քաղաքացիներ Մարիամ և Արփի Փաշինյանները:
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:
Սիրելի հայրենակիցներ,
շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

Կարդացեք նաեվ

Հայտնի է, թե ինչ օղուց են այս գիշեր թունավորվել ու մահացել Երևանի ու Արմավիրի 11 քաղաքացիները

Irina Abovyan

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են 37-ամյա ճիվաղին. նրա ծեծի հետևանքով կնոջ մայրը մահացել էր, իսկ նա ահազանգել էր, թե հովվաշունն է գզել տարեց կնոջը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Ուշադիր նայեք այս փոքրիկներին ձեր կարծիքով նրանցից որ մեկն է աղջիկ Պատասխանը շատ բան կպատմի Ձեր մասին

Irina Abovyan

Շիրակի մարզում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 3 դեպք

Irina Abovyan

«Իմ սիրելի՛ ընկեր, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար». Արայիկ Հարությունյանն Արմեն Կնյազյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» կոչում

Irina Abovyan