Քաղաքականություն

Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ․ Գագիկ Ծառուկյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը։

Տան մոտ են հավաքվել են տասնյակ մարդիկ, պատգամավորներ։

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ տնից ու հայտարարեց․ «Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ և վախեցնեն։ Բայց ես այսօր ձեզ ասում եմ, որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, այօր ով չի կարողանում անի, չպետք է անի։ Հարգելի, սիրելի ժողովուրդ, նորից եմ ուզում ասել, ամենակարևորը իմացեք, ինչ ուզում ա սարքեն-չսարքեն՝ չորը մարդուն չի կպնելու, ձեր ցավը տանեմ։ Պատրաստ եմ ամեն ինչի։ 15 թվականից ամեն ինչ առաջարկել են՝ չեմ համաձայնվել, այսօր էլ առաջարկել են՝ չեմ համաձայնվել, ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Ամենակարևորը, ով ինչ խոսք տվել ա, ինչ պարտավորություն վերցրելա, պետք ա կատարի։ Երկու տարի ոչ մի բան, բոլորը ձախողված են։ Այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, անփորձ են և այսօր բոլորը ձախողված ա, այսօր, ամեն օր ի վնաս ա ժողովրդին, պետությանը, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական, տնտեսական խնդիրներ, առողջապահական, համաճարակի։ Հարգելի քաղաքացիներ, համաճարակը դեկտեմբերից տարածվում ա»,-նշեց նա։

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, ամեն հարցի պատասխան էլ ունի՝ ամեն ոլորտից։ «Ես հիմա գնում եմ հարցաքննության, չգիտեմ ինչ հարցերի եմ պատասխանելու»,-ասաց նա։

Կարդացեք նաեվ

Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Ոստիկանությունը ուժային կառույց է և կարող է ու պետք է ուժ կիրառի. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դիմակ չկրող քաղաքացուն ուժով բերման ենթարկելուն (տեսանյութ)

Irina Abovyan

Թեժ բանավեճ Արկադի Վարդանյանի և Մենուա Հարությունյանի միջև. սա դիտել է պետք

Irina Abovyan

Լավ լուր․ բռնության ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջիկը քայլում է

Irina Abovyan

Ապրիլյան պատերազմի անորակ դիզվառելիքի հետքերով․ ի՞նչ է պատմելու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը

Irina Abovyan

Զարմանալի է, որ այս իրողությունները տեղ չեն գտել Ձեր գնահատականների մեջ. Աշոտյանի նամակը` Անդրեա Վիկտորինին

Irina Abovyan