Հասարակություն

Ձկնորսն իր որսի համար կռվել է շնաձկան հետ ու պարտվել

Շոտլանդացի ձկնորսը Լյուս նեղուցում իր որսի համար կռվի է դուրս եկել շնաձկան հետ ու պարտվել, հայտնում է The Mirror-ը:

36-ամյա Ստյուարտ Ռիչչին ձկնորսությամբ է զբաղվել նեղուցում, կարթը գցել է ու հանկարծ այն բռնել է ջրշունը: Հենց ձկնորսը քաշել է կարթը, նկատել է, որ դրանից քիչ այն կողմ ինչ-որ շարժ կա: Պարզվել է, որ ջրշան հետևից մեծ արագությամբ սլանում է քաղցած շնաձուկը:

«Շնաձուկն ավելի արագաշարժ դուրս եկավ: Գիշատիչը պոչով հարվածեց կարթին, որ տանի իր որսը: Արդյունքում ջրշունը պոկվեց կարթից, իսկ շնաձուկը հեռացավ»,- պատմել է ձկնորսը:

Ձկնորսը պատմել է, որ չնայած իր ծովային ճամփորդություններին, բազմամյան փորձին՝ երբևէ չէր պատահել այնպես, որ շնաձուկը փորձեր որսը  խլել իրենից:

Տեսանյութը՝ այստեղ:

Կարդացեք նաեվ

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Irina Abovyan

Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր զինծառայող, ոչնչացվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Irina Abovyan

Երբ այս խելոք կատուն տուն է գալիս, հարևանները ծիծաղից թուլանում են.

Irina Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Irina Abovyan

Իոսիֆյան փողոցում մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին․ տուժածի վիճակը ծանր է

Irina Abovyan

Քաղաքական գործարք. Արթուր Ալեքսանյանը Գյումրիի քաղաքապե՞տ

Irina Abovyan