Հասարակություն

Ակտաու-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 17 քաղաքացի

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 14-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5039 չարտերային չվերթը:

Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարհանված 6 քաղաքացի, ինչպես նաև 7 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:

✅ Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

✅ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Հարգանքով,
Ղազախստանում ՀՀ դեսպանություն

Կարդացեք նաեվ

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Սպասվող եղանակի մասին

Irina Abovyan

ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին

Irina Abovyan

Արցախի նախագահն առաջիկա ժամերին հանդես կգա տեսաուղերձով

Irina Abovyan

Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել. Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

Ով է Հուլիսի 14-ին Տավուշում ծանր վիրավորում ստացած, երեկ մահացած ժամկետային զինծառայողը (լուսանկարներ)

Irina Abovyan

Թեստ. Ճանաչեք ձեր իրական Ես-ը

Irina Abovyan