Հասարակություն

«Նիկոլը լավն է, թե վատն է, կարևորը՝ մերն է : Դուք չեք պարտվել , դուք վռնդվել եք». Կառլոս Ռաիսյանի կոշտ անդրադարձը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Բարև ձեզ, հարգելի (հուսամ առնվազն ձեր ընտանիքների կողմից) գործիչ(ք)ներ:

Գիտեմ որ վատ եք, ափսո´ս, ոչ մի բանով օգնել չեմ կարող, բայց կփորձեմ լուսավորել մի փոքր:
Տեսնում ենք, աշխատանքի բերումով լուսաբանում ենք, մեկ-մեկ նույնիսկ նայում ու կարդում ենք ձեզ, չստեմ ՝ դա տհաճ է:

Ձեր մտքերը, ձեր վերաբերմունքը, ձեր անցյալը, ձեր ներկան, ձեր շրջապատը, ձեր աշխարհայացքը և դուք ընդհանարպես մեզ՝ հայերիս համար օտար եք, մերը չեք, մեզանից չեք, մեզ հետ չեք, մեր միջից չեք :
Դուք չեք սխալվել, դուք միշտ եղել եք էնպես ինչպես որ կաք:

Դուք ձախողված քաղաքական գործիչներ չեք , դուք բարբարոսներ եք : Ձեզ չեն հաղթել , ձեզ մերժել են : Դուք չեք պարտվել , դուք վռնդվել եք:

Դուք չունեք ապագա Հայաստանում , ինչպես որ չեք ունեցել անցյալ Հայաստանի հետ : Դուք մի քանի սերունդների ներկան եք գողացել , ձեզ փաթաթել Հայաստանի ջանին :

Երկու տասնյակ տարիներ շարունակվող էդ ներկան Հայաստանի համար սև են դարձել :

Սև շալի մեջ բարուրել : Սև ժապավեն կապել : Դուք եք զոհված զինվորների մայրերին սև հագնելու դատապարտել ու քարշ տվել փողոցներով : Դուք եք հայի համար սրբություն հանդիսացող ՝ հացը բերողին տանջամահ արել զնդանում :

Դուք եք լափել , կեղեքել , որ երեք երեխու մայրը բուլկի էր գողանում խանութից ու դուք դատապարտում էիք նրան բանտարկության հինգ տարով :

Խնդիրը ձեր լավ կամ վատ լինելը չէ , դուք ուղղակի մերը չեք : Ինչպես կասեր ձեր կողմից անսահման ատելի , բայց հայերից հայը Վանո Սիրադեղյանը .» Հայը հային այդպես չի ատի — կմտածես դու : Իսկ ես կասեմ , որ այո , նրանք հայ են : Ուրեմն մենք հայ չենք :

Որովհետև հայը հային այդպես չի կարող ատել » :

Դուք դրսից տղա բերող եք , դուք մեր նեղությանը ուրախացող եք , դուք սպասում եք , թե երբ է իշխանությունը սայթաքելու , որ ոհմակի նման հարձակվեք :

Դուք օտարի բերանի մեջ նայող եք , դուք հայերին իրենց տանից տեղահանող եք :

Դուք հացը պղծող եք : Ձեր կողմից , իբրև շատ սիրված , բայց հենց ձեր օգնությամբ սպանված հայերից հայը ՝ Վազգեն Սարգսյանը ևս շատ դիպուկ ասել է ձեր մասին ՝ Դուք մեռոնին թույն կխառնեք :
Իսկ Նիկոլը… Նիկոլի հետ դուք գործ չունեք , ինչպես չունեք Հայատանի հետ :

Նիկոլը լավն է , թե վատն է , կարևորը մերն է : Ու Նիկոլն էլ լա՛վն է :

Նիկոլը կմնա այնքան ժամանակ , որքան Հայաստանը կուզի :

Իսկ եթե Հայաստանը նրան չուզի , ապա ամեն դեպքում , ցանկացած պարագայում ոչ դուք , ոչ ձեր դրսի պապաները , ոչ էլ ներսի լակոտները այլևս երբե՛ք չեք լինելու Հայաստանում ասող կամ անող , դուք առավելագույնը կարող եք լինել «քաղաքական» փոքրմասնություն , իսկ ձեր գործերին , անցյալին ու ներկային նայելով ես հակված եմ մտածել , որ դուք ոչ թե քաղաքական փոքրամասնություն եք , այլ ազգային :

Կարդացեք նաեվ

Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, փող տվողներ․ համակարգում ռեֆորմների կարիք կա

Irina Abovyan

«Հակատուբերկուլյոզային դիսպանսերը» կլուծարվի. ավագանին ընդունեց որոշումը

Irina Abovyan

Հակառակորդն անգամներով շատ կորուստ է կրում․պարտություն է մի 2 գյուղի համար այսքան կորուստը

Irina Abovyan

Կախարդական ունակություններ, որոնցով Տիեզերքը շնորհել է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Irina Abovyan

Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ և գեղեցիկ կեքս

Irina Abovyan

Պահպանե՛ք կանոնները, որ մենք էլ գնանք տուն. 3 երիտասարդ կամավոր, ովքեր արդեն 3 ամիս տուն չեն գնացել

Irina Abovyan