Հասարակություն

Այսօր ականատես եղա մի դեպքի, որն ինձ ստիպեց իրոք վախ ապրել

Մինչ այս փորձում էի մտածել,որ ամեն բան եթե տարիքով ավելի փոքր ես, չունես խրոնիկ հիվանդություն կանցնի հեշտ,եթե նույնիսկ վարակվենք կորոնավիրուսով,բայց այսօր ականատես եմ մի դեպքի որը ինձ ստիպեց իրոք վախ ապրել,սկսել վախենալ նույնիսկ ծնողներիս համար,ովքեր չունեն խրոնիկ հիվանդություն,առողջական լուրջ խնդիր, երիտասարդ են և այլն։ Ուզում եմ կիսվել Ձեզ հետ ևս։


Մոտ ընկերուհիս,ընտանիքի հետ վերջերս հանձնել էր covid-19 թեստ,քանի որ ընտանիքի անդամները ունեին որոշակի գանգատներ։
Հաստատվել էր վարակը բոլորի մոտ։
Ծնողներից մեկին տեղափոխեցին մի,իսկ մյուսին մեկ այլ հիվանդանոց,երեխաներին մեկուսացրեցին տանը։
Արդեն մի քանի օր է,հայրը (42 տ.),ով չունի խրոնիկ հիվանդություն,այլ խնդիրներ,գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում,ծանր վիճակում։
Մայրը (40 տ.) նույն պես ունի միջին ծանրության վիճակ բայց դեռևս վերակենդանացումում չէ։
Երեխաների հետ ամեն ինչ կարգին է,փոքր քույրը (10 տ.) գանգատներ չունի,իսկ ընկերուհիս մեկ֊մեկ ջերմում է (մաքսիմալ 37°)։
Ինչ խոսք,մեր կառավարությունը,առողջապահության նախարարը և այլոք հավաստիացնում էին,որ եթե չկա առողջական խնդիր ամեն բան շատ հանգիստ է անցնում բոլորի մոտ,բայց այսօր տեսնում եմ այս պատկերը,ու արդեն չգիտեմ,ինչ մտածել։
Միայն մի բան կասեմ,հարգելիներս,սիրելի ընկերներ,մարդիկ ում թեկուզ չեմ ճանաչում,զգուշացեք վարակից,զգուշացեք եթե նույնիսկ չունեք խնդիր,եթե չունեք տատիկ պապիկներ ում կարող եք վարակել։ Շատերի մոտ այն կարող է անցնել շատ թեթև,հիմա շատերդ կմտածեք ու հնարավոր է նույնիսկ ունենաք օրինակներ ում մոտ այն անցել է առանց նշանների,բայց փաստն այն է, որ փաստորեն ոչ բոլորս ենք ապահովագրված ունենալով ցածր տարիքային շեմ,ու ամեն մեկի մոտ կարող է այլ ընթացք ունենալ։
Եղեք առողջ,հնարավորինս զգույշ ու Ձեր հարազատների հանդեպ մաքսիմալ ուշադիր։

Կարդացեք նաեվ

Դագաղը փակ է լինելու, մարդիկ չեն կարողանալու մոտենալ դիակին․ խոսնակը՝ կորոնավիրուսից մահացածի հուղարկավորության մասին

Irina Abovyan

Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն` նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած. Հովհաննիսյան

Irina Abovyan

Հաղթանակից հաղթանակ. Հայաստանը վերադառնում է

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Երևանում. բուսաբանական այգու դիմաց BMW-ն բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Գեղեցկության 5 գաղտնի հնարքներ, որոնց օգնությամբ դուք իսկական ֆոտոմոդել կդառնաք

Irina Abovyan

«Վշտից հույս է ծնվում». գյումրեցի ուսուցիչ Մարտին Փաշայանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևի

Irina Abovyan