Շոու-բիզնես

Ես հարց լուծող եմ, ոչ թե հարց ստեղծող. Սարգիս Գրիգորյանը՝ հունիսի 15-ին կայանալիք բողոքի ակցիայի և իր մասնակցության մասին

Հունիսի 15-ին Հայաստանի ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները պատրաստվում են Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնել: Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով արդեն չորս ամիս է, ինչ նրանք մատնված են անգործության, իսկ Կառավությունն ականջալուր չէ իրենց խնդիրներին:

«Մեր ոլորտն այսօր բառացիորեն կաթվածահար է եղել, հազարավոր մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը, հաճախորդները ցանկանում են վերադարձնել իրենց կանխավճարները, որոնք տրվել էին մի քանի ամիս առաջ, եւ այս ամենը կարող է լարվածության աճի հանգեցնել: Մենք հանդիպել ենք Կառավարության անդամների հետ, ներկայացրել ենք մեր պահանջները եւ պատրաստակամություն ենք հայտնել զիջումների գնալ, բայց մինչ այժմ որեւէ արձագանք չի եղել»,-օրերս այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հաղորդավար Եփրեմ Մարգարյանը:

Նշենք, որ սույն թվականի մայիսի 21-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ռեստորանային եւ հանդիսությունների ոլորտում արգելքների չեղարկման վերաբերյալ առաջարկություն էր ներկայացրել Կառավարությանը, սական Կառավարությունից հայտնել էին, որ մշակույթի եւ զվարճությունների հատվածի տնտեսական գործունեության մի շարք տեսակների վերաբացումը վարակի տարածման ներկա փուլում, հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով, նպատակահարմար չէ :

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դերասան Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվել է, թե այս անգամ եւս մասնակցելո՞ւ է իր ոլորտին առնչվող բողոքի ակցիային, թե ոչ:

«Ես կազմակերպիչներից չեմ ու չգիտեմ, թե ինչու անցած անգամ տեղի ունեցած բողոքի ակցիան այնպես ստացվեց, որ ես էի կազմակերպել, բայց ես իրականում կապ չունեի: Կարծում եմ` իմ անձի վրա շեշտը դրվեց, քանի որ ես մեջներից ամենահայտնին էի, ինձ էին ճանաչում: Ուրախ եմ ամսի 15-ին կայանալիք բողոքի ակցիայի համար, ուրախ եմ, որ բողոքի ձայնը հնչում է, քանի որ այս ոլորտը գտնվում է սարսափելի վիճակում: Սա առաջին հերթին ձեռք չի տալիս իշխանություններին, սեզոնային բնույթ է կրում, եւ ամեն մի օրը ոսկուց թանկ է: Երեք ամիսը եթե անցավ, մինչեւ մյուս տարվա հունիսի մեկը իշխանությունը մեծ խնդիրների է ունենալու ոչ թե հազար, այլ 100 հազար մարդու կարիքները հոգալու համար, ու նրանցից 80 տոկոսն աղքատության ու սոված լինելու շեմին են: Եթե իշխանությունն անտեսում է, ապա առաջին հերթին դա ի վնաս իրենց է արվում, իսկ մնացածը թող իրենք հասկանան: Չգիտեմ, թե ինչ կլինի ու ոնց»-նշում է նա:

Հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեք հունիսի 15-ին կազմակերպվող բողոքի ակցիայից, մեր զրուցակիցը պատասխանել է.

«Լարվածություն կլինի, թե չի չինի, դա ինձ համար այնքան երկորդական ու երրորդական է, հաշվի առնելով այն փաստը, որ հարցն, ի վերջո, պետք է լուծվի: Իսկ հարց լուծելը բռնելով, սադրելով չի լուծվի: Գիտեք, ինչ ասես կարող ես անել, բայց դրանից խնդիրը չի լուծվում, հակառակը ինչ ասես պետք է անես, որ խնդիրը լուծվի: Եթե էլի կփորձեն մարդկանց տանել, ապա դա միայն խնդիրը կբարդացնի ու հարցի լուծմանը ոչ մի սանտիմետր մոտիկ չի թողնի: Չգիտեմ ինձ համար դա այնքան երրորդային է, որ դրա մասին չեմ ուզում մտածել: Ես հարց լուծող մարդ եմ, ոչ թե հարց ստեղծող: Սա էլ ես եմ փորձել բարձրաձայնել ու ասել, որ վտանգ կա: Աղքատության ու սովի շեմին է մոտենում մի ամբողջ ոլորտ, որի մեջ 15 մասնագիտություն կա: Ես չեմ ասում բացեք, ես ասում եմ, եթե փակում եք, ապա դրա դիմաց ինչ եք առաջարկում : Շատ նորմալ բանական հարց եմ տալիս, ոչ բացում են, ոչ դրա դիմաց որեւէ բան են առաջարկում»:

Մեզ հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը նշել է, թե տարակուսանքի մեջ է, արդյոք կմասնակցի հունիս 15-ին կայանալիք բողոքի ակցիային, թե ոչ:

«Դեռ չգիտեմ` կմասնակցեմ, թե չէ բողոքի ակցիային, քանի որ դա կախված է կազմակերպվածության մակարդակից, ասելիքից: Եթե անցած անգամվա նման մի քանի հոգի բարձրացան վերեւ, իրար չլսեն, եթե այս անգամ նույնը լինի, ապա իմաստ չեմ տեսնում ընդհանրապես գնալու: Գնալ միայն ռեկլամ լինելու համար` ես չեմ ուզում»,-ընդգծում է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ցույց էին անցկացրել Կառավարության շենքի դիմաց, որի արդյունքում մի քանի մասնակից բերման էր ենթարկվել, այդ թվում նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանը, իսկ ավելի ուշ ազատ էին արձակվել:

Կարդացեք նաեվ

Կլորիկ փորիկով Աննա Դովլաթյանը ամառային գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

«Բեմի մեռածը»․ Գրիգոր Դանիելյանն էլ չի դիմանում չաշխատելուն (լուսանկար)

Irina Abovyan

Գայանե Ասլամազյանին խայտառակել են լողազգեստով լուսանկարների համար

Irina Abovyan

Լիլի Մորտոն ամբողջովին թափանցիկ զգեստ է հագել ու այն հատվածը ստիպված ծածկել է ձեռքով

Irina Abovyan

«Արամեն տանը fece control է իրականացնում». ԱՆնա Թովմասյանը՝ ամուսնու զգոնության և մեկուսանալու մասին

Irina Abovyan

Անդերա Բոչելին համաշխարհային ռեկորդ է սահմանել Միլանի դատարկ հրապարակում ելույթից հետո

Irina Abovyan