Հասարակություն

Դիմակավորված 2 անձինք մտել են տարեց կնոջ բնակարան՝ կպչուն ժապավենով կապել ձեռքերը եւ պահանջել գումար. հարուցվել է քրգործ

2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն եւ դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տանից հափշտակել են կանխիկ գումար եւ ոսկյա մատանի: Այս մասին հայտնում են ՔԿ- լրատվության ծառայությունից։

Պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, ննջարանի պատուհանի փեղկը բացելու եղանակով առերեւույթ ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի տարեց բնակչուհու տուն, հարձակվել վերջինիս վրա, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը եւ որպես զենք օգտագործած դանակով նրա կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են ոսկյա զարդեր եւ գումար: Այնուհետեւ, կնոջ մատից հանելով ոսկյա մատանին, տան պահարանների մեջ հայտնաբերելով եւ հափշտակելով կանխիկ գումար, բջջային հեռախոս, որսորդական ողորկափող հրազեն՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի եւ 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաեվ

Փաշինյանը դստեր՝ Շուշանի հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին

Irina Abovyan

Աննա Հակոբյանն իր աղջիկների հետ երջանիկ լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

Կենդանակերպի այս 3 նշանների համար հուլիսը անակնկալ է պատրաստել

Irina Abovyan

Հղի Գոհար Ավետիսյանն այնքան կարճ կիսատաբատ է հագել, որ թվում է թե ամբողջովին մերկ է (լուսանկար)

Irina Abovyan

Աջարական խաչապուրու հիանալի և շատ համեղ բաղադրատոմս

Irina Abovyan

Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 115-ի. Газета.Ru

Irina Abovyan