Հասարակություն

Մոսկվայի հյուրանոցներից մեկում մեկուսացված մեր հայրենակցի վիճակը վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

Մոսկվայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներից մեկում 31-ամյա հայ տղամարդու մոտ ինֆարկտի նախանշաններ են առաջացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, ով պարբերաբար այցելում է «Դոմոդեդովո»-ում գտնվող մեր հայրենակիցներին, ինչպես նաև կապի մեջ է հյուրանոցներում տեղավորված հայերի հետ, որոնք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: «Մինչև հյուրանոց տեղափոխվելը նա ունեցել է սրտի վիրահատություն, որի արդյունքում տեղադրել են 4 ստենդ։ Ամուսնական զույգը արդեն չունի ֆինանս և չի պատկերացնում՝ ինչպես պետք է վճարի բժշկական ծառայությունների դիմաց։ Իսկ Հայաստան գնալու մասին դեռ ոչ մի տեղեկություն չունեն»,- ասաց նա։ Մեզ հետ զրույցում 31-ամյա տղամարդու կինը՝ Արմինե Մելիքբեկյանը, փոխանցեց, որ ամուսինն այս պահին վրակենդանացման բաժանմունքում է և իրենք հնարավորություն չունեն բուժհաստատության ծախսերը հոգալու: Նա պատմեց, որ դեռևս ապրիլի կեսերից հայտ է ներկայացրել դեսպանատուն, որպեսզի իրենց տեղափոխեն Հայաստան, քանի որ ամուսինն առողջական լուրջ խնդիրներ ունի և բուժում է հարկավոր. «Մեզ չտեղափոխեցին Հայաստան, այլ տեղավորեցին հյուրանոցում: Ես, իհարկե, շնորհակալ եմ, որ մեզ կացարան հատկացրեցին, բայց ամուսնուս վիճակը գնալով վատանում էր, զանգում էի դեսպանություն, ասում էին՝ սպասեք: Ամուսնուս բուժում էր հարկավոր, ինչը չէր ստանում ու դրա արդյունքում հայտնվեց հիվանդանոցում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքն աշխատել է Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում, սակայն կորոնավիրուսի հետևանքով փակվելուց հետո հայտնվել են դրսում: Մարիամ Հովսեփյանն ահազանգեց նաև, որ հյուրանոցում գտնվող հղի կնոջ վիճակը ևս լավ չէ. «Նրա համար նույնպես շտապօգնություն են կանչել, բայց նրան տեղում օգնություն են ցուցաբերել և թողել հյուրանոցում։ Ասեմ նաև, որ հյուրատներում կան շատ ջերմող տղամարդիկ, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն ՌԴ-ում, հետևաբար տեղում բժշկական օգնությունը իրենց համար նույնպես կարող է լինել միայն վճարովի»,- ասաց նա։ 

Նշենք, որ մարտի 20-ից մինչև այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ մերձմոսկովյան հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ ՌԴ-ից ՀՀ վերջին չվերթը եղել է ապրիլի 23-ին, թե ե՞րբ կլինի հաջորդը՝ դեռևս անհայտ է։ Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։

Կարդացեք նաեվ

Ողբերգական դեպք Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել

Irina Abovyan

Հենց հիմա այս քաղաքացին փորձում է ինքնասպան լինել, Ինչ կապ ունի Վարչապետը. ՍԵՆՍԱՑԻՈՆ կադրեր

Irina Abovyan

Եթե սիրում ես աղջկաս ու ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, ուրեմն հեռացիր ընդմիշտ

Irina Abovyan

ԻՆՉՊԵՍ ՑԱՆԵԼ ԶԱՏԻԿԻ ՑՈՐԵՆԸ

Irina Abovyan

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին

Irina Abovyan

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք. մարզպետ

Irina Abovyan