Հասարակություն

Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Արսեն Թորոսյան

Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:

Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը:

Իմ կողմից հարգված լրատվամիջոցին էլ խորհուրդ եմ տալիս, թեմատիկ հարցազրույցների հրավիրել մասնագետների և ոչ թե ցանկացած թեմայի վերաբերյալ «խորը և աշխարհացունց» մտքեր ունեցող անձերի: Դիտումների խնդիր կոնկրետ դուք, կարծես թե չունեք:

Հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը և դրա համար պատասխանատու լինելը միայն կառավարության պարտականությունը չէ:

Հ.Գ. իսկ միգուցե՞ ես էլ հարցազրույց տամ պիեզոէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ:

Կարդացեք նաեվ

17 հոգի են պակաս տղերքից. Հին Թաղերի համայնքապետ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդպիսի օր չկա, որ մեր զորքերը ադրբեջանական օբյեկտ շարքից չհանեն. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ապրիլի 13-ից հանվելու են ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները. Տիգրան Ավինյան

Irina Abovyan

«Սիրելի Լևոն, իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին». Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

10 ժամ ձնաբքի տակ մնացած 17-ամյա տղան կլինիկական մահ է տարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան

Irina Abovyan

Թեստ. Ի՞նչը ձեր կյանքում միշտ կլինի

Irina Abovyan