Հասարակություն

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2106-ը. տարեց ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսր` մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Պերճ Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Պետրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի 55 AՍ 550 համարանիշի և 83-ամյա Ստյոպա Միքայելյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 23 ՏՕ 215 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Միքյայելյանն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 77-ամյա Վերա Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Ս. Միքայելյան ու ուղևոր Վ. Միքայելյանը ամուսիններ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Տիրոջ լույսը կմտնի բոլորիս տները․ Հայոց աշխարհը չի վերանա, չնայած սերը կորել է մեր ազգից. Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

Նրանք պարզապես կանգ առան ու նայեցին միմյանց… ավելին՝ քան տաղանդ… լավագույն պարային համարը, որ երբեք չի հոգնեցնում…

Irina Abovyan

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 145 երեխա հաղթահարել է COVID-19-ը, 59-ը՝ մինչեւ 2 ամսական

Irina Abovyan

Մահացել է 31-ամյա կին, ծննդաբերությունից 5 օր անց զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա․ առողջապահության նախարարություն

Irina Abovyan

Երևանում և մի քանի մարզերում այսօր 6 ժամ լույս չի լինի

Irina Abovyan

Պատահար Հրազդանի կիրճում

Irina Abovyan