Միջազգային

«Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են». Գեորգի Գախարիա

Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: «Գռուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:

Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում թալիշները բախվել են ոստիկանների հետ

Irina Abovyan

Պուտինը գազ տվեց մինչև վերջ. Նոր սարսափ թուրքիաում

Irina Abovyan

Իրաքցին գլխատել է իր 17-ամյա ընկերուհուն

Irina Abovyan

Օտարերկրացիներին Ռուսաստանից չեն ստիպի հեռանալ մինչեւ հունիսի 15-ը

Irina Abovyan

Ալիեւն ու Էրդողանը քննարկել են զորավարժությունները

Irina Abovyan

Դուբայն այցելուների համար կբացվի հուլիսին

Irina Abovyan