Հասարակություն

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 3 դեպք

Հայաստանում կորոնավիրուսից ըստ էության բուժված և դուրս գրված երեք քաղաքացու մոտ 2 շաբաթ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:

Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին, թե արդյոք եղե՞լ է կրկնակի վարակման դեպք:

«Դժբախտաբար, դեպքեր գրանցվել են, այդ թվում՝ Հայաստանում: Բայց հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում: Եվ ամեն օր մենք թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում, թե արդյոք դա կրկնակի վարա՞կ է, այսինքն ինքը բուժվե՞լ է ամբողջությամբ և նորի՞ց վարակվել է, թե՞ դա պարզապես եղել է կամ վիրուսի ապաակտիվացում օրգանիզմում, հետո ակտիվացում, և մենք չենք կարողացել ապաակտիվ վիճակում հայտնաբերել, քանի որ պացիենտը ոչ գանգատ է ունեցել, ոչ էլ քսուկի մեջ վիրուս է եղել: Կամ էլ ամենահավանականն այն է, որ դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, բայց նրա ՌՆԹ-ն առկա է բջիջներում, և մենք պարզապես թեստավորելիս հայտնաբերում ենք»,-ասաց նախարարն ու նշեց՝ այդ դեպքերը Հայաստանում 3-ն են:

Նրանք որևէ գանգատ չունեն, որևէ սիմպտոմ, անհանգստացնող բան չկա, սակայն նրանց մոտ դուրսգրումից 2 շաբաթ հետո նորից վիրուս է հայտնաբերվել: Այդ անձանց նորից մեկուսացրել են, որպեսզի հավանական վարակը կանխարգելեն: Գիտական ինֆորմացիայի հասանելի դառնալուն զուգընթաց՝ նախարարությունը կորոշի, թե ինչ անել: Նախարարի խոսքով՝ նման դեպքեր արձանագրվել էին հիմնականում Չինաստանում, Հարավային Կորեայում: Եվ հենց Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրահանգման, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոչոռի, կոկորդի հոյւսվածքներում՝ 2-3 ամսվա ընթացքում, որը պազրապես ՊՇՌ-ով հայտնաբերվում է: «Այդ հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ նյութի վրա, որը կարող է լինել նաև ապաակտիվ վիճակում, այսինքն՝ առանց պատյանի: Իսկ առանց պատյանի վիրուսն էլ չի բազմանում և արտազատվում»,-ասաց Թորոսյանը:

Նա հորդորեց ամեն դեպքում վարակված և լավացած լինելու դեպքում պահպանել անվտանգության կանոնները:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Այսօր պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Irina Abovyan

Կարանտինային պարի հոլովակում ուրվական է հայտնվել

Irina Abovyan

Ես վերջնականապես հրաժարվեցի մորս խնամել, երբ իմացա, որ նա իր տունը նվիրել է քրոջս

Irina Abovyan

Թեստ․ Ո՞ր կոճակը կսեղմեք, եթե իմանաք, որ դա կփոխի ձեր կյանքը

Irina Abovyan

Բերանից սոխի, սխտորի հոտ չի գա, եթե… Օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան առօրյայում

Irina Abovyan

Կենդանակերպի այս երեք նշաններին սիրում են բոլորը

Irina Abovyan