Շոու-բիզնես

«Երբ այս ամենն ավարտվի, առաջին հերթին ճամփորդելու եմ». Սյուզի Մելիքյանի համարձակ ֆոտոշարքն ու կարանտինային առօրյան

Երգչուհի Սյուզի Մելիքյանը նոր` համարձակ ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Կարեն Դավթյանի հետ: Սյուզին շարքից նոր կադրեր է տրամադրել NEWS.am STYLE-ին եւ պատմել իր կարանտինային առօրյայի մասին:

Երգչուհին ֆոտոշարքն իրականացրել է մինչ Հայաստանում արտակարգ դրության հայտարարելը: Իր ոճով ամբողջությամբ ինքն է զբաղվել:

«Կարծում եմ` լուսանկարները հետաքրքիր են ստացվել»,-ասում է նա ու հավելում, որ ի տարբերություն ֆոտոշարքի` կարանտինային օրերն իր համար այնքան էլ հեշտ չեն անցնում.

«Սկզբում շատ դաժան էր, քանի որ ինքս շատ ակտիվ կենսակերպ եմ վարում եւ չեմ կարող երկար մնալ նույն վայրում, հիմա փորձում եմ առավոտյան ժամերին մարզվել, հաճախում եմ այգի, որտեղ հաճախ մարդ չի լինում, կամ էլ շատ քիչ են լինում: Փորձում եմ նաեւ ճիշտ սնվել քաշս պահպանելու համար»:

Երգչուհու համար հատկապես դժվար է հաղթահարել մտերիմների հետ ջերմ հանդիպումների կարոտը.

«Այս ընթացքում շատ եմ կարոտել մարդկային ջերմ միջավայրը: Կարոտս լրացնում եմ, իհարկե: Հաճախ կապի մեջ եմ լինում շատ մտերիմ մարդկանց հետ, շփվում ենք օնլայն տարբերակով»:

Սյուզին արդեն հստակ գիտի` որն է լինելու իր առաջին քայլը, երբ կորոնավիրուսը նահանջի աշխարհում.

«Երբ աշխարհում ավարտվի այս ամենը, առաջին հերթին ճամփորդելու եմ, ինձ թվում է` առաջիններից եմ լինելու, որը կանգնած կլինի օդանավակայանում»,-ժպիտով անկեղծացավ նա:

Կարդացեք նաեվ

Սիրուն Մինասը բալիկի է սպասում

Irina Abovyan

Ի՞նչ անակնկալ է մատուցել Արմենչիկի կինը ամուսնու ծննդան օրվա կաակցությամբ

Irina Abovyan

«Ֆոտոսեիսայի մեռած» հայ հայտնիները (լուսանկար, տեսանյութ)

Irina Abovyan

Նատալյա Օրեյրոն լոգարանից տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Սոֆյա Պողոսյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

Irina Abovyan

Տեսեք թե Հայտնիներից ովքեր են ներկա Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին․Բացառիկ Լուսանկարներ և Տեսանյութ

Irina Abovyan