Միջազգային

Թրամփին ուրախացրեց Կիմ Չեն Ընի վերադարձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրախացավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերադարձով: Այս մասին նա գրառում է գրել Twitter-ի իր էջում:

Ամերիկացի առաջնորդը վերահրապարակեց երկար բացակայությունից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին նորություններն ու լուսանկարները: «Անձամբ ես ուրախ եմ տեսնել, որ նա վերադարձել է և առողջ է»,- գրել է Թրամփը:

Մայիսի 2-ին համացանցում հայտնվեցին կադրեր պարարտանյութի գործարանի բացման արարողությունից, որտեղ Կիմ Չեն Ընը հանդիսավոր կտրում է ժապավենը: Հակառակ հիվանդության մասին լուրերին, ԿԺԴՀ ղեկավարը լուսանկարում առողջ տեսք ունի:

Ապրիլի 15-ին Կիմ Չեն Ընը բաց էր թողել պապի՝ ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իլ Սունգի ծննդյան տոնակատարությունը: Նրա բացակայության պատճառով սկսեցին լուրեր պտտվել քաղաքական գործչի հնարավոր մահվան կամ հիվանդության մասին: Ենթադրվում էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, նորմալ քայլել կամ գտնվում է «վեգետատիվ վիճակում»:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

ՌԴ պատասխանը Ալիևին

Irina Abovyan

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիեւը պատերազմի զոհերին թաղել է տվել ճահիճներում

Irina Abovyan

Գիտնականներն ամբողջ աշխարհում COVID-19-ի 6 տարբեր տեսակներ են հայտնաբերել

Irina Abovyan

Ռոնալդուի հարսնացուն նկարահանվել է գայթակղիչ հոլովակում (տեսանյութ)

Irina Abovyan

Հնդիկ մեծահարուստն իր սեփական «Սպիտակ տունն» է կառուցել 33 հարկանի երկնաքերի գագաթին (լուսանկարներ, տեսանյութ)

Irina Abovyan

Լսիր ինձ, փոքրիկ։ Ալեգրովան խայտառակեց Ալիևին

Irina Abovyan